Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-906-03.12.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 2-րդ մասում «(այսուհետ` Դատարանների ընդհանուր ժողով) » բառերից հետո լրացել «, Արդարադատության խորհուրդը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 87. Դատավորի վարքագծի կանոնները

1. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար:

2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող բոլոր անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

3. Դատավորների ընդհանուր ժողովը սահմանում է սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների անհրաժեշտ մանրամասները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Դատավորի գրավոր հարցման հիման վրա դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պարզաբանում է տալիս դատավորի վարքագծի կանոնի կիրառության վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 89.Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագիծը

1. Դատարանում ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է.

1) Ենթարկվել օրենքին, արդարադատություն իրականացնելիս լինել անկախ եւ անաչառ;

2) Ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս զերծ մնալ դատական իշխանության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, ինչպես նաեւ դատավորին անվանարկող տպավորություն ստեղծող որեւէ վարքագիծ դրսեւորելուց, այդ թվում՝ հօգուտ որեւէ անձի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց;

3) Չնախաձեռնել, թույլ չտալ եւ հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության ("ex parte", այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, զերծ մնալ օրենսդիր եւ գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի եւ այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից եւ այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից եւ անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետեւյալ դեպքերում.

ա. երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ նիստի ամսաթիվը եւ ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, եւ այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, եւ դատավորը անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու.

բ. երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի, պայմանով, որ կողմերը կտեղեկացվեն մասնագետի ինքնության եւ նրա տեսակետի վերաբերյալ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան այդ տեսակետի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու.

գ. երբ դատավորը խորհրդակցում է այլ դատավորների կամ դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների հետ, որոնց գործառույթը դատավորին դատական իշխանություն իրականացնելիս օժանդակելն է: Եթե շփումը իրականացվում է գործը լսող տարբեր դատական ատյանների դատավորների միջեւ, ապա դրա բովանդակությունը հայտնվում է կողմերին.

դ. երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Դատավորը պարտավոր է ապահովել նաեւ սույն կանոնի պահանջների պահպանումը դատարանի աշխատակազմի կողմից:

4) Դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ձեռնպահ մնալ որեւէ վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել;

5) Առանց արդարադատության արդյունավետության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում եւ նվազագույն ծախսերի կատարմամբ քննել եւ լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը;

6) Իր պարտականություններն իրականացնելիս դրսեւորել անկողմնակալություն, զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսեւորելուց, ինչպես նաեւ նման տպավորություն ստեղծելուց, ինչպես նաեւ նմանատիպ վարքագիծ պահանջել դատարանի աշխատակազմից;

7) Զերծ մնալ որեւէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալկարծիք հայտնելուց, եթե դա կարող է միջամտել գործի քննությանը, նմանատիպ վարքագիծ պահանջել նաեւ դատարանի աշխատակազմից եւ այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո: Սույն կետը չի արգելում դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված հրապարակային հայտարարություններ անելը կամ հասարակությանը դատարանում գործերի քննության ընթացակարգին իրազեկելը: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ;

8) Արդարադատության իրականացումից զատ այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակայինտեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;

9) Համբերատար, արժանապատիվ եւ կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե, ինչպես նաեւ նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից եւ այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

2. Ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորը պարտավոր է.

1) Չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի;

2) Թույլ չտալ շահերի բախում, որպեսզի իր ընտանեկան, սոցիալական կամ այլ բնույթի հարաբերությունները որեւէ կերպ ներազդեն դատարանում իր լիազորությունների իրականացման վրա, խուսափել իր հեղինակությունն, պատիվն ու արժանապատվությունն արատավորող կապերից:

3. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար, բացառությամբ, երբ նա առանց հատուցման գործում է իր ընտանիքի անդամի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:

Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առեւտրային կազմակերպությունում պաշտոն, եթե՝

ա. իր գործունեությունը այդ պաշտոնում իրականացվում է անհատույց.

բ. եթե համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ.

գ. եթե այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:

4. Դատավորը չպետք է զբաղվի փաստաբանական գործունեությամբ, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց առանց հատուցման իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:

5. Իր կողմից իրականացվող ոչ դատական գործունեության մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ նշելով վերաբերելի մանրամասներ:

6. Դատավորը պարտավոր է ապահովել վարքագծի կանոնների պահպանումը դատարանի աշխատակազմի կողմից: »:

Հոդված 5. Օրենսգրքի 90-րդ եւ 92-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6 . Օրենսգրքի 97-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 97. Արդարադատության խորհուրդը

Արդարադատության խորհուրդը Սահմանադրությամբ նախատեսված, դատական իշխանության ինքնակառավարման անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով: »

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի ՆՀ-328-Ն հրամանագրով հաստատվել եւ սահմանված կարգով գործողության մեջ է դրվելՀայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ` Ֆինանսավորման համաձայնագիր):

Ծրագրի իրականացման վերահսկողությունը վերապահվել է առանձին վերստուգող կոմիտեին, որը նախագահում է Արդարադատության նախարարը:

Ֆինանսավորման համաձայնագրի Տեխնիկական դրույթներով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, մինչեւ 2014 թվականի երկրորդ կիսամյակում հատկացում կատարելու 1-ին պայմանը վերաբերում է դատական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերին եւ գործառույթներին: Այս պայմանը ներառում է` դատական օրենսգրքի եւ այլ համապատասխան օրենսդրական ակտերի փոփոխությունների կատարում` դատավորների անկախությունն ամրապնդելու համար: Արդարադատության խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի, դատավորների ընդհանուր ժողովի կոնկրետ դերի ու գործառույթների փոփոխում, ներառյալ` ՀՀ դատական օրենսգրքից դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ դրույթները հանելը եւ դրանք բացառապես ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հաստատված «ՀՀ դատավորի վարքագծի կանոններում» սահմանելը:

Վերոնշյալ պայմանների իրականացման նպատակով ՀՀ դատական դեպարտամենտի եւ ՀՀ արդարադատության նախարարության համատեղ ջանքերով նախապատրաստվել է սույն նախագիծը:

Ներկայումս դատական օրենսգրքի 12-րդ գլխում սահմանված են դատավորի վարքագծի կանոնները, որոնք 87-րդ հոդվածի համաձայն սպառիչ չեն: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է սահմանել վարքագծի լրացուցիչ կանոններ: Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված է դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագծին վերաբերող նորմեր, 90-րդ հոդվածով` դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս, 92-րդ հոդվածով` դատավորի ոչ դատական գործունեությանը վերաբերող նորմեր:

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2014 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 01-Ն «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» որոշմամբ հաստատվել են դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները, դատավորի վարքագծի կանոններն արդարադատություն իրականացնելիս, դատավորի վարքագծի կանոնները ոչ դատական գործունեության ընթացքում:

Այսպիսով, Օրենսգրքով եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից սահմանված որոշմամբ սահմանված դատավորի վարքագծի կանոնները կրկնվում են, որոշումը գրեթե ամբողջությամբ ներառում է օրենսգրքով սահմանված կանոնները: Օրենսգրքով դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը պետք է վերապահել դատավորի վարքագծի կանոնների մանրամասների սահմանումը, քանի որ վերջինս դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց եւ իր կողմից ձեւավորված էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջոցով անմիջական վերահսկողություն է իրականացնում դատավորների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ:

Դատական օրենսգիրքը դատավորի վարքագծի կանոնների մեկնաբանության վերաբերյալ դրույթներ չի պարունակում, այսինքն դատավորների ընդհանուր ժողովը չունի իրավասություն դատավորի վարքագծի կանոնի վերաբերյալ մեկնաբանություն տալու, ինչը հաճախ դրանց տարընթերցման եւ տարամեկնաբանության տեղիք է տալիս:

Նախագծով նախատեսվում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին իրավասություն վերապահել դատավորի գրավոր հարցման դեպքում խորհրդատվություն տալ դատավորի վարքագծի կանոնի կիրառությանվերաբերյալ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է ՀՀ դատական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց հիման վրա դատավորի վարքագծի կանոնների սահմանումը կվերապահվի Դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը, սահմանել դատավորի գրավոր հարցման հիման վրա դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորի վարքագծի կանոնի կիրառությանվերաբերյալ խորհրդատվություն տալը:

Ակնկալվող արդյունք

Ներկայացված նախագծերով նախատեսվող փոփոխությունների արդյունքում, մասնավորապես դատավորների վարքագծի կանոնները Դատավորների ընդհանուր ժողովի կողմից սահմանելու դեպքում, կբացառվի այդ կանոնների կրկնությունը դատական օրենսգրքում եւ համապատասխան որոշումներում, բացի այդ կապահովվի միասնական մոտեցում վարքագծի կանոնների նկատմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

«Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը իր մեջՀայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտներիվրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,այդոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառումկանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայումէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է դատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը, ինչպես նաեւ սահմանել, որ Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրականացնելիս երաշխավորում է դատական իշխանության անկախությունը

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է դատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը, ինչպես նաեւ սահմանվում են դրույթներ Արդարադատության խորհուրդի կողմից դատական իշխանության անկախությունը երաշխավորելու վերաբերյալ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանությանոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդ եցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: