Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 2-րդ մասը «(այսուհետ` Դատարանների ընդհանուր ժողով)» բառերից հետո լրացնել«, Արդարադատության խորհուրդը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 87. Դատավորի վարքագծի կանոնները
1. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար:
2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող բոլոր անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
3. Դատավորների ընդհանուր ժողովը սահմանում է սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների անհրաժեշտ մանրամասները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 88-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ3-րդ մասով.
«3. Դատավորի գրավոր հարցման հիման վրա Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պարզաբանում է տալիս դատավորի վարքագծի կանոնի կիրառության վերաբերյալ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոդված 89. Դատավորիպաշտոն զբաղեցնող անձի վարքագիծը
1. Դատարանում ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝
1) ենթարկվել օրենքին, արդարադատություն իրականացնելիս լինել անկախ եւ անաչառ.
2) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս զերծ մնալ դատական իշխանության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, ինչպես նաեւ դատավորին անվանարկող տպավորություն ստեղծող որեւէ վարքագիծ դրսեւորելուց, այդ թվում՝ հօգուտ որեւէ անձի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց.
3) չնախաձեռնել, թույլ չտալ եւ հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության ("ex parte", այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, զերծ մնալ օրենսդիր եւ գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի եւ այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից եւ այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից եւ անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետեւյալ դեպքերում.
ա) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես, օրինակ, նիստի ամսաթիվը եւ ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, եւ այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, եւ դատավորը անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,
բ) երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի, պայմանով, որ կողմերը կտեղեկացվեն մասնագետի ինքնության եւ նրա տեսակետի վերաբերյալ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան այդ տեսակետի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու,
գ) երբ դատավորը խորհրդակցում է այլ դատավորների կամ դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների հետ, որոնց գործառույթը դատավորին դատական իշխանություն իրականացնելիս օժանդակելն է: Եթե շփումը իրականացվում է գործը լսող տարբեր դատական ատյանների դատավորների միջեւ, ապա դրա բովանդակությունը հայտնվում է կողմերին,
դ) երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:
Դատավորը պարտավոր է ապահովել նաեւ սույն կանոնի պահանջների պահպանումը դատարանի աշխատակազմի կողմից.
4) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ձեռնպահ մնալ որեւէ վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել.
5) առանց արդարադատության արդյունավետության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում եւ նվազագույն ծախսերի կատարմամբ քննել եւ լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը.
6) իր պարտականություններն իրականացնելիս դրսեւորել անկողմնակալություն, զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսեւորելուց, ինչպես նաեւ նման տպավորություն ստեղծելուց, ինչպես նաեւ նմանատիպ վարքագիծ պահանջել դատարանի աշխատակազմից.
7) զերծ մնալ որեւէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ կարծիք հայտնելուց, եթե դա կարող է միջամտել գործի քննությանը, նմանատիպ վարքագիծ պահանջել նաեւ դատարանի աշխատակազմից եւ այլ անձանցից, որոնք դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են: Սույն կետը չի արգելում դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված հրապարակային հայտարարություններ անելը կամ հասարակությանը դատարանում գործերի քննության ընթացակարգին իրազեկելը: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ.
8) արդարադատության իրականացումից զատ այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
9) համբերատար, արժանապատիվ եւ կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե, ինչպես նաեւ նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից եւ այլ անձանցից, որոնք դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են:
2. Ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝
1) չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.
2) թույլ չտալ շահերի բախում, որպեսզի իր ընտանեկան, սոցիալական կամ այլ բնույթի հարաբերությունները որեւէ կերպ ներազդեն դատարանում իր լիազորությունների իրականացման վրա, խուսափել իր հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունն արատավորող կապերից:
3. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար, բացառությամբ երբ նա առանց հատուցման գործում է իր ընտանիքի անդամի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:
Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առեւտրային կազմակերպությունում պաշտոն, եթե՝
ա) իր գործունեությունը այդ պաշտոնում իրականացվում է անհատույց,
բ) համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ,
գ) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:
4. Դատավորը չպետք է զբաղվի փաստաբանական գործունեությամբ, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց առանց հատուցման իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:
5. Իր կողմից իրականացվող ոչ դատական գործունեության մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ նշելով վերաբերելի մանրամասներ:
6. Դատավորը պարտավոր է ապահովել վարքագծի կանոնների պահպանումը դատարանի աշխատակազմի կողմից:»:
Հոդված 5. Օրենսգրքի 90-րդ եւ 92-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6 . Օրենսգրքի 97-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 97. Արդարադատության խորհուրդը
1. Արդարադատության խորհուրդը Սահմանադրությամբ նախատեսված, դատական իշխանության ինքնակառավարման անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: