Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) հինգերորդ բաժնի վերնագիրը «ԺԱՄԿԵՏՆԵՐ։» բառից հետո լրացնել «ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ։» բառով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 201 գլխով.
«Գլուխ 201 ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Հոդված 3301 . Ծանուցումներ
1. Օրենքով ծանուցման պարտադիր կարգ նախատեսված չլինելու դեպքում կողմերը կարող են պայմանագրով սահմանել օրենքով կամ պայմանագրով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին միմյանց ծանուցման կարգ, որի պահպանումը պարտադիր է կողմերի, իսկ օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում նաեւ այլոց համար:
2. Օրենքով ծանուցման պարտադիր կարգ նախատեսված չլինելու դեպքում իրավաբանական անձինք եւ արժեթղթեր թողարկողները կարող են համապատասխանաբար կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսել ծանուցման պարտադիր կարգ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված ծանուցման կարգը պարտադիր է իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների ու կառավարման մարմինների անդամների համար, իսկ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված ծանուցման կարգը` արժեթղթերի սեփականատերերի համար:
3. Պայմանագրով, կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:
Օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման կարգ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:
Իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում ծանուցման միջոցով իրավունքի իրացումը համարվում է պատշաճ, եթե ծանուցումը ուղարկվել է կամ օրենքով նախատեսված կարգով գրանցվել է գրանցում իրականացնող մարմնում։
6. Ծանուցողը ծանուցվողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են իր կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով կատարելու մասին: Ծանուցվողը ծանուցողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են ծանուցողի կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով չկատարելու մասին:
7. Դատարանը, արբիտրաժային տրիբունալը, ֆինանսական համակարգի հաշտարարը, ինչպես նաեւ պետական մարմինները կարող են կողմի պահանջով կողմերի միջեւ կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կիրառել կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված ծանուցման կարգը, եթե կողմերը պայմանագրով ուղղակիորեն նախատեսել են նման հնարավորություն: Այս դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ, կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով:
8. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող է սահմանվել ծանուցման օրինակելի կարգ ու պայմաններ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածում՝
1) լրացնել նոր 1.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝
«1.1. Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում ազդագիրը հանդիսանում է նաեւ գրավի պայմանագիր կնքելու օֆերտա (գրավի պայմանագիր կնքելու առաջարկ):».
2) 2-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝
«Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում գրավի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) եւ բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառուի է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը/անվանատերը:»:
Հոդված 4 . 236-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Գրավ դրված գույքը այլ գրավի (հաջորդող գրավի) առարկա դարձնելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:».
2) 2-րդ կետից հանել առաջին նախադասությունը.
3) 3-րդ կետը «օրենքով» բառից հետ լրացնել «կամ նոր եւ նախորդ գրավառուների միջեւ կնքված պայմանագրով» բառերով.
4) 3-րդ կետից հետո լրացնել նոր 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Պարտապանի կողմից նոր գրավառուի հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նոր գրավառուն, մինչեւ գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելը, պարտավոր է նախորդ գրավառուին տեղեկացնել պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքի մասին` այդ մասին տեղեկանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկացումը ստանալու պահից նախորդ գրավառուն իրավունք ունի՝
1) չձեռնարկել որեւէ գործողություն գրավի առարկայի հետ կապված, կամ
2) սկսել գրավի առարկայի բռնագանձման գործընթացը, որի դեպքում նոր գրավառուն այլեւս իրավասու չէ սկսել բռնագանձման գործընթաց, կամ
3) գնել գրավի առարկա գույքը, կամ
4) նոր գրավառուից գնել գրավով ապահովված պարտավորությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով, եւ դադարեցնել բռնագանձման գործընթացը, կամ
5) առաջարկել նոր գրավառուին ամբողջությամբ կատարել պարտապանի՝ իր (նախորդ գրավառուի) նկատմամբ ունեցած պարտավորությունը, կամ
6) համաձայնություն տալ նոր գրավառուի կողմից բռնագանձման արդյունքում գրավի առարկան երրորդ անձի օտարելուն, որի դեպքում նախորդ գրավառուի գրավի իրավունքը գույքի նկատմամբ պահպանվում է:
Նախորդ գրավառուն պարտավոր է սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման մասին որոշում կայացնելու մասին տեղեկացնել նոր գրավառուին սույն հոդվածով նախատեսված ծանուցումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջնորդվել նախորդ գրավառուի սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ ենթակետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուի կայացրած որոշմամբ:»:
Հոդված 5. Oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 243.1 հոդվածով՝
«Հոդված 243.1. Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար կիրառվող սահմանափակումները
1. Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած այլ սահմանափակում (այսուհետ՝ սույն հոդվածով Սահմանափակում) կիրառելու դեպքում գրավի առարկայի արժեքից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող գրավառուն իրավունք ունի իրականացնել սույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում՝ բռնագանձում տարածել եւ իրացնել գրավի առարկան, բացառությամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակում՝ քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, որի մասով վիճարկվում է այդ գույքի գրավի կամ սեփականության իրավունքը:
2. Գրավ դրված գույքի նկատմամբ Սահմանափակումներ կիրառված լինելու դեպքում այդ Սահմանափակումները տարածվում են գրավ դրված գույքի իրացումից հետո մնացած դրամական միջոցների վրա։
3. Եթե գրավի առարկան իրեղեն ապացույց է կամ դրա վրա քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից դրված է կալանք, ապա գրավի առարկան կարող է իրացվել այդ առարկայի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներով ծանրաբեռնված։
4. Սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի իրացման եւ գրավով ապահովված պարտավորությունների բավարարման արդյունքում մնացած գումարը՝ սույն օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը նվազեցնելուց հետո, փոխանցվում է գրավատուի բանկային հաշվին: Այն դեպքում, երբ գրավատուն չունի բանկային հաշիվ կամ գրավառուին հայտնի չեն գրավատուի բանկային հաշվի տվյալները, ապա գրավառուն օրենքի ուժով պարտավոր է գրավատուի համար անվճար բացել եւ վարել բանկային հաշիվ եւ այդ միջոցները փոխանցել բացված բանկային հաշվին: Ընդ որում` տվյալ բանկային հաշվին այլ միջոցներ, քան նախատեսված են սույն մասով մուտքագրել չի թույլատրվում եւ այդ հաշիվը ենթակա է փակման սույն մասով նախատեսված գումարը կանխիկացվելուց կամ փոխանցվելուց կամ ցանկացած այլ կերպ ելքագրվելուց հետո: Սույն մասով սահմանված գործողությունների մասին գրավառուն ծանուցում է իրեն հայտնի մյուս պարտատերերին եւ Սահմանափակում կիրառած մարմնին:
5. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջոցները բանկային կամ դեպոզիտ հաշվին փոխանցելու պահից այդ միջոցների վրա օրենքի ուժով տարածվում է մինչ գրավի առարկայի իրացումը կիրառված Սահմանափակումը:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի 366-րդ հոդվածի դրույթները, սույն հոդվածի պահանջներին համապատասխան։
Հոդված 6. Օրենսգրքի 249-րդ հոդվածում՝
1) լրացնել նոր 1.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Այն դեպքում, երբ գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների, նոր գրավառուն իրավասու է բռնագանձել եւ իրացնել գրավի առարկան՝ բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
2) 2-րդ կետում`
ա. առաջին պարբերությունում՝ բոլոր «գրավատուին» բառերը փոխարինել «գրավատուին եւ պարտապանին (եթե գրավատուն եւ պարտապանը տարբեր սուբյեկտներ են)» բառերով, իսկ «գրավատուն» բառերը փոխարինել «գրավատուն (պարտապանը)» բառերով:
բ. առաջին պարբերությունը, երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում՝ պետական գրանցման) գրավառուն մինչեւ գրավի բռնագանձման գործընթացը սկսելը, ինչպես նաեւ գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձեւով ծանուցել նաեւ գրանցում իրականացնող մարմնին:».
գ. երկրորդ եւ երրորդ պարբերություններում «պարտապանին» բառերը փոխարինել «գրավատուին եւ պարտապանին (եթե գրավատուն եւ պարտապանը տարբեր սուբյեկտներ են)», իսկ կիրառության դեպքում՝ նաեւ գրանցում իրականացնող մարմնին» բառերով:
«3. Սույն հոդվածով սահմանված պատշաճ ծանուցում կամ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին կամ պարտապանին պաշտաճ կարգով հանձնված է համարվում, եթե ծանուցումը կատարվել է սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 251-րդ հոդվածը 5-րդ կետից հետո լրացնել նոր 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«6.Գրավառուի կողմից սույն գլխով սահմանված կարգով գրավի առարկան ի սեփականություն վերցնելու օրվանից գրավով ապահովված պարտավորության մարված չափի նկատմամբ որեւէ տոկոս կամ տուժանք չի կիրառվում:»:
Հոդված 7. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետում «Արժեթղթերով» բառը փոխարինել «Փաստաթղթային արժեթղթերով» բառով.
Հոդված 8. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրում գրավառուի անունի (անվանման) եւ բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը/անվանատերը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝
1) 3-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը կարող է կնքվել փաստաթղթի փոխանակմամբ:».
2) 4-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված (հիփոթեքի պայմանագիր), որը պետք է վավերացվի նոտարական կարգով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածը առաջին կետից հետո լրացնել նոր 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ՝
«1.1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (առաջին) պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (հետագա) պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից (ռեեստրից) տրված քաղվածքի հիման վրա: Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) գրանցելու պահից:»:
Հոդված 11. Օրենսգրքի 299 հոդվածի 4-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա,» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով (Letter of Intent) ստանձնած պարտավորություններով եւ բխում է Կենտրոնական բանկի կողմից մշակված «Գրավի ինստիտուտի բարեփոխումների եւ գրավի հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգից» (այսուհետ՝ Գրավի հայեցակարգ):
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արժեթղթավորման վերաբերյալ
Ներկայումս գրավով (հիփոթեքով) ապահովված արժեթղթեր թողարկելն ունի հետեւյալ խնդիրները՝
Կենտրոնական բանկը առաջարկում է գործընթացը դարձնել մատչելի հետեւյալ կերպ՝
անձը գրավառու կհամարվի ռեեստրից տրված քաղվածքի համաձայն, երբ կդառնա արժեթղթի սեփականատեր ՝ առանց լրացուցիչ գրանցումների ու վճարների:
Արդյունքում, անձինք կթողարկեն իրավական ճիշտ գործընթացնելով այդպիսի արժեթղթեր, իսկ քաղաքացիներն էլ շահագրգռված կլինեն ձեռք բերել այդպիսի արժեթղթեր, քանի որ դրանք ապահով եկամուտներ է բերելու իրենց՝ առանց մի շարք գրանցումների ու գումարների:
Խմբային վարկերի վերաբերյալ
2) Վարկերի խմբային փոխանցումների արդյունավետ իրականացմանը խոչընդոտում են հետեւյալ հանգամանքները՝
1. գործարքների նոտարական վավերացում
2. գործարքներից բխող իրավունքների պետական գրանցում:
Նշված հանգամանքները վարկային խմբերի գործընթացը դարձնում են բավականին ծախսատար եւ ժամանակատար: Ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրները հիմնականում առաջանում են այն դեպքերում, երբ վարկի կամ այլ պարտավորությանն (ակտիվի) ապահովման միջոցը (դրանից բխող իրավունքները) ենթակա է պետական գրանցման եւ (կամ) նոտարական վավերացման, ինչպես օրինակ՝ հիփոթեքի կամ պետական գրանցման ենթակա այլ իրավունքի դեպքում:
Ներկայումս ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վարկերի խմբային փոխանցումներն իրականացնել մեկ պայմանագրի կնքմամբ: Միեւնույն ժամանակ, նշված օրենսդրական դրույթը պրակտիկայում չի կիրառվում, քանի որ արդյունքում չեն փոփոխվում ոչ նոտարի, ոչ էլ Անշարժ գույքի կադաստրի կողմից կիրառվող ընթացակարգերն ու ժամկետները, եւ ամենակարեւորը՝ գանձվող վճարները: Մասնավորապես՝ նոտարական վավերացման եւ պետական գրանցման վճարները հաշվարկվում եւ գանձվում են ըստ առանձին գործարքների (անկախ մեկ պայմանագրում ներառված լինելու փաստից), ընդ որում՝ յուրաքանչյուր ապահովված վարկի փոխանցումը համարվում է մեկ գործարք: Ավելին, երբեմն պրակտիկայում նոտարները հրաժարվում են վավերացնել իրենց կողմից մշակված օրինակելի ձեւին չհամապատասխանող եւ մի քանի ապահովված վարկերի փոխանցումը նախատեսող պայմանագրեր:
Հաջորդող գրավի վերաբերյալ
3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236 հոդվածի համաձայն հաջորդող գրավ թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրով: Պրակտիկայում ֆինանսական կազմակերպությունների մեծամասնությունն իրենց պայմանագրերում ի սկզբանե արգելում են հաջորդող գրավադրումը կամ թույլատրում այն բացառապես առաջնային գրավառուի գրավոր համաձայնությամբ: Նման պրակտիկան մեծամասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում բացակայում են հաջորդող գրավի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթները: Կանոնակարգման նման բացի պարագայում ինչպես առաջնային, այնպես էլ՝ հաջորդող գրավառուների համար առաջանում են բազմաթիվ իրավական ռիսկեր:
Երրորդ անձանց արգելանքները գրավի վրա
4) Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գրավառուն ունի գրավ դրված գույքից առաջնահերթ բավարարում ստանալու իրավունք անկախ այն հանգամանքից թե գրավի առարկան դատական կամ այլ կարգով կիրացվի գրավատուի գրավով չապահովված պարտավորությունների համար: Չնայած այդ կարգավորմանը, գրավառուի իրավունքները ոտնահարվում են եւ գրավը կորցնում է իր ինստիտուցիոնալ նշանակությունը, երբ երրորդ անձինք գրավի առարկայի վրա գրավատուի այլ պարտավորությունների համար արգելանքներ, կալանքներ կամ այլ սահմանափակումներ են դնում:
Մասնավորապես՝ պրակտիկայում խնդիրները կապված են հետեւյալի հետ՝
Վերը նշված դեպքերում երրորդ անձանց պահանջով գրավի առարկայի վրա սահմանափակումներ դնելով գրավի ինստիտուտը իմաստազրկվում է եւ արհեստական խոչընդոտներ ստեղծվում գրավառուների եւ գրավատուների համար:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» հայաստանի հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Նախագծի ընդունման պահանջը
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 15.01.2015 թվականի հունվարի 15-ի թիվ 111-Ն որոշման Հալելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների» ծրագրի 43-րդ կետի պահանջներից:
Այդ կետի համաձայն, նախատեսվել էր մշակել օրենսդրական բարեփոխումների փաթեթ, ուղղված հետեւյալ խնդիրների լուծմանը՝
Միջազգային լավագույն փորձը ապացուցում է, որ նմանատիպ բարեփոխումների, ներառյալ նաեւ գրավի ազատականացման, պարագայում պարտադիր է զեղծարարությունների կանխման մեխանիզմների առկայությունը:
Հակառակ պարագայում այդ զեղծարարությունները՝ մասնավորապես գրավառուին դիտավորությամբ վնաս պատճառելը՝ գրավ դրված գույքի նկատմամբ դիտավորությամբ կատարված վնասարար գործողությունների միջոցով, իրական վտանգ են դառնում ֆինանսական համակարգի կայունության համար:
Սույն հիմնավորման կից ներկայացվող միջազգային փորձի վերաբերյալ տեղեկանքը ներառում է այս ոլորտում լավագույն փորձն ունեցող երկրների (ներառյալ ԵՄ անդամ երկրները, Ռուսաստանի Դաշնությունը, եւ այլն) իրավական կարգավորումները: Բոլոր այդ երկրներում գրավառուին դիտավորությամբ վնաս պատճառելը քրեականացված են:
Հայաստանի ներկա իրավիճակը
Հայաստանի բանկերում գրավի առարկա հանդիսացող գույքի հետ կատարված զեղծարարությունների՝ 2013-2015 թվականների վիճակագրության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վարկառուները սկսել են հստակ գիտակցել, որ գրավի առարկա հանդիսացող գույքի ոչնչացման, վնասման, անպիտան դարձնելու, օտարելու կամ գրավառուին վնաս հասցնող նմանատիպ՝ դիտավորությամբ կատարված գործողությունները չունեն իրավական հետեւանքներ:
Ընդ որում, այդ դեպքերի ինչպես քանակը, այնպես էլ պատճառվող վնասի գումարային ծավալը, տարեցտարի հստակ աճելու միտում է արձանագրում: Սույն հիմնավորման կից ներկայացնում ենք համապատասխան վիճակագրության մասին տեղեկանքը:
Այդ դիտավորությամբ կատարված արարքների արդյունքում վնաս կրած վարկատուները չունեն իրենց օրինական շահերը պաշտպանելու ոչ մի մեխանիզմ, քանի որ՝
Հաշվի առնելով գոյություն ունեցող միջազգային փորձը, ինչպես նաեւ ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունները, Նախագիծն առաջարկում է՝
Ա. Քրեականացնել Գրավառուին դիտավորությամբ վնաս պատճառելը, այն է՝ գրավ դրված գույքը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով դիտավորությամբ ոչնչացնելը, վնասելը, որեւէ այլ կերպ այդ գույքը ոչ պիտանի դարձնելը, օտարելը, որը խոչընդոտել է գրավառուի գրավի իրավունքի իրականացմանը եւ նրան առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառել.
Բ. Արարքի քրեականացման համար անհրաժեշտ վնասի շեմը սահմանել առանձնապես խոշոր չափը՝ 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամը:
Նախագծով քրեականացվող արարքների հանրային վտանգավորությունը
Կրկին նշենք, որ Նախագծով նախատեսված արարքների հանրային վտանգավորության խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերվելու է միայն այն դեպքերին, երբ գրավառուին պատճառված վնասը գերազանցելու է 3.000.000 ՀՀ դրամը:
Ֆինանսական համակարգի կայությանը սպառնացող հանրային վտանգը
Գրավի բարեփոխման օրենքների նախագծերի փաթեթով, որի մասն է կազմում Նախագիծը, ազատականացվում է գրավի առարկա հանդիսացող գույքի շրջանառությունը:
Սա ֆինանսական համակարգի համար էական ռիսկեր է ստեղծում, քանի որ հեշտացնում է գրավի առարկայի նկատմամբ դիտավորությամբ զեղծարարություններ կատարելը, առավել եւս հաշվի առնելով սույն հիմնավորման մեջ վերը նշված իրավական հետեւանքների բացակայության հանգամանքը:
Մասնավորապես՝ Գրավ դրված գույքը հանդիսանում է պարտավորության ապահովման միջոց:
Ի տարբերություն այլ գույքի, գրավ դրված գույքի ոչնչացման, վնասման, օտարման, անպիտան դառնալու պարագայում վնաս է կրում ոչ միայն գրավառու ֆինանսական կազմակերպությունը այլ նաեւ հանրությանը, քանի որ՝
Գրավի իրավունքը պետության կողմից ճանաչված ու պաշտպանվող՝ պարտավորությունների ապահովման միջոց է ու նախապատվության իրավունք:
Մասնավորապես, Օրենսդիրը սահմանել է գրավի ինստիտուտ, նախատեսել գրավի իրավունքի պետական գրանցման ընթացակարգ: Դա նշանակում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ ողջամտորեն իրավունք ունի վստահ լինելու, որ եթե ինքն ունի գրավի իրավունք, իր նկատմամբ եղած պարտավորությունները կատարումը երաշխավորված է պետության կողմից գրանցված գրավի իրավունքով:
Ավելին, գրավի իրավունք գրանցած յուրաքանչյուր անձ ունի նախապատվության իրավունք բոլոր այլ պարտատերերի հանդեպ, այդ թվում նաեւ պարտատիրոջ սնանկության դեպքում: Հետեւաբար, գրավի իրավունք գրանցելով, անձը ողջամտորեն իրավունք ունի վստահ լինելու, որ իր նախապատվության իրավունքը պաշտպանված է:
Մինչդեռ, գործնականում, չնայած պետությունը հայտարարել ու սահմանել է այսպիսի ընթացակարգ ու երաշխիքներ, սակայն դրանց պաշտպանության արդյունավետ մեխանիզմները բավարար չեն:
Հետեւաբար պետությունն ունի դրական պարտավորություն արդյունավետ պաշտպանության մեխանիզմ ապահովելու, որը ՀՀ իրավական համակարգի պայմաններում քրեական պատասխանատվության ներդրումն է:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող դրական զարգացումները
Ի լրումն գրավի բարեփոխումների որոտում զեղծարարությունների կանխմանը, առաջարկվող նախագծի ընդունման պարագայում ակնկալվում են առնվազն հետեւյալ դրական զարգացումները՝
1. Կավելանա ֆինանսական կազմակերպությունների միջեւ մրցակցությունը՝ ավելի լավ պայմաններով, մատչելի ու հեշտ վարկեր տրամադրելու առումով,
2. Մրցակցության արդյունքում կնվազեն վարկավորման տոկոսադրույքները,
3. Ունենալով ընտրության լայն հնարավորություն, սպառողները ֆինանսական կազմակերպություններին ավելի հեշտ կպարտադրեն իրենց համար շահեկան վարկավորման պայմաններ,
4. Ֆինանսական կազմակերպությունները գործելով ավելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն վարկավորման ծավալները ավելացնել.
5. Շարժական ու անշարժ գույքի շուկան չի լճանա, այլ հնարավորություն կունենա ազատ շրջանառվել, իրացնել իր ֆինանսական ներուժը, խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը.
6. Հնարավորություն կտա զարգացնել արժեթղթավորման ոլորտը:
Հարկ ենք համարում նշել, որ գրավի բարեփոխումների փաթեթն ընդհանրապես, եւ սույն նախագիծը մասնավորապես, կարեւորվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
Մասնավորապես, Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության (ՀՀ անունից ստորագրել են ՀՀ Վարչապետը, ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկը) միջեւ 2014 թվականի փետրվարի 17-ին եւ 2015 թվականի հոկտեմբերի 22-ին ստորագրված Մտադրությունների մասին նամակներով (Letter of Intent) արձանագրված համաձայնություններով:
Մասնավորապես, Մտադրությունների մասին նամակի 26-րդ կետը եւ 2-րդ Աղյուսակի (Structural Benchmarks Under the Fund-Supported Program) համաձայն ՀՀ Կենտրոնական բանկը՝