Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8862-28.10.2015,07.12.2015-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 184.1-ին հոդվածով.

«Հոդված 184.1. Գրավառուին վնաս պատճառելը

1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը,թաքցնելը, օտարելը, ինչպես նաեւ վնասելը կամ որեւէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը եւ նրան պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ գրավառուին պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3.Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: