Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 2-րդ եւ 3-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2) Համայնքի ղեկավարն աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոնների գործունեությանը:
3) Համայնքի ղեկավարն աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած եւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման, ինչպես նաեւ համայնքում գործող խնամակալության եւ հոգաբարձության մարմին ուղղորդված երեխային հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի եւ շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: