Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-916-10.12.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «պատկանող» բառից հետո լրացնել «նյութական կամ» բառերը, իսկ «անձնական» բառից հետո «գույքային կամ»բառերը,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմիցհաստատվել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետեւյալ հիմնարար իրավունքները՝

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների եւ միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:»,

3) 4-րդ մասում «կոնվենցիոն» բառը փոխարինել «հիմնարար» բառով,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով?

«5. Ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 3. Oրենսգիրքի 1087.2-րդ հոդվածի՝

1) վերնագրում «կոնվենցիոն» բառը փոխարինել «հիմնարար» բառով,

2)1-ին մասում «կոնվենցիոն» բառը փոխարինել «հիմնարար» բառով,

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե սույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածում սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին»։

4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:»,

5) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումըհաստատելու պահանջի հետ միասին՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ քան 2 ամսվա, բայց ոչ ուշ քան 1 տարվա ընթացքում։

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնիպաշտոնատար անձի մեղքի առկայությունը»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի մայիսի 19-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ներդրվեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմ: Այդ օրենքի ընդունումը նախեւառաջ պայմանավորված էր Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ կոչված էր ապահովելու, որպեսզի ՀՀ քաղաքացիները այդ օրենքով սահմանված կոնկրետ դեպքերում ստանան հատուցում ոչ նյութական վնասի համար: Այդ կերպ նաեւ ապահովվում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքների իրացումը: Վերը նշվածով հանդերձ, ոչ նյութական վնասի հատուցման արդեն իսկ ներդրված համակարգը ամբողջական չէ: Այն չի արտացոլում Եվրոպական կոնվենցիայի եւ Եվրոպական դատարանի ձեւավորած իրավաբանության պահանջները: Մասնավորապես, այդ տեսանկյունից անհրաժեշտ է ընդլայնել այն իրավունքների ցանկը, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է հատուցում: Կարեւոր է նաեւ հատուցման չափերի համապատասխանեցումը ընդունված չափանիշներին եւ այլն:

Այս առումով, Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի բացակայության սահմանադրականության հարցը քննարկվել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշմամբ: Այդ որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ եւ չի ապահովում բարոյական վնասի հատուցման հնարավորություն՝ արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով ՀՀ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող եւ անվավեր:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշման եզրափակիչ մասում առանձնացրել է Սահմանադրության իրավադրույթների այն նվազագույն շրջանակը, որոնց հակասում է մեր երկրում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի բացակայությունը: Սահմանադրական դատարանի կողմից անդրադարձ կատարված իրավունքների շարքին են դասվում նաեւ արդար դատաքննության եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, որոնք էլ ներառվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) լրամշակված տարբերակում:

Նախագիծն ուղղված է լրացնելու մեր երկրում ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը՝ այն համահունչ դարձնելով Եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման պահանջներին, որը կնպաստի նաեւ Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների առավել ամբողջական կատարմանը:

Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համակարգային ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ նյութական վնասի ինքնուրույն հատուցում է տրամադրվում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելում), 5-րդ (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 9-րդ (մտքի, խղճի եւ կրոնի ազատություն), 10-րդ (արտահայտվելու ազատություն), 11-րդ (հավաքների եւ միավորման ազատություն), թիվ 1 Արձանագրության 1-ին (սեփականության իրավունքի պաշտպանությունը) եւ թիվ 7 Արձանագրության 3-րդ (հատուցումը սխալ դատապարտման դեպքում) հոդվածներով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման դեպքերում:

Ոչ նյութական վնասի հատուցման ամբողջական կառուցակարգ սահմանելու պետության պարտավորության մասին Եվրոպական դատարանը նշվել է նաեւ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված մի շարք վճիռներում:

Մասնավորապես, «Խաչատրյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների բացակայությունը, որի հետեւանքով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված երաշխիքների խախտման արդյունքում տառապանք կրած անձը զրկվում է նման հատուցում ստանալու հնարավորությունից, ինքնին 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է (գանգատ թիվ 23978/06, 2012թ.-ի նոյեմբերի 27-ի վճիռ, կետեր 155-159): Եվրոպական դատարանը միեւնույն դիրքորոշումն է արտահայտել նաեւ «Սահակյանն ընդդեմ Հայաստանի»գործով վճռում (գանգատ թիվ 66256/11, 2015 թվականի նոյեմբերի 10-ի վճիռ):

«Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների խախտման դեպքում խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի իրավական պաշտպանության հնարավոր միջոցների շարքում» (գանգատ թիվ 22999/06, 2012թ.-ի հունիսի 12-ի վճիռ, կետ 46): Միաժամանակ եզրահանգել է, որ «դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետեւանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար: Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման հատուցում չի նախատեսվում, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից (…): Հետեւաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում» (կետեր 47-48):

Բացի դրանից, նույն «Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանը ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի բացակայությունը դիտել է նաեւ Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում, որով երաշխավորվում է սխալ դատապարտման դեպքում հատուցման իրավունքը: Նշված գործով իր վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ «թիվ 7 Արձանագրության 3?րդ հոդվածի նպատակը ոչ միայն սխալ դատապարտման դեպքում նյութական վնասի վերականգնումն է, այլեւ դատական սխալի հետեւանքով դատապարտված անձին հատուցման տրամադրումն է ցանկացած ոչ նյութական վնասի, օրինակ՝ տագնապի, անհանգստության, անհարմարության եւ կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի համար» (կետեր 51-52):

Հատկանշական է նաեւ, որ Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ կայացված մի շարք վճիռներով տրամադրել է ոչ նյութական վնասի հատուցում Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում («Սափեյանն ընդդեմ ՀՀայաստանի», գանգատ թիվ 35738/03, 2009թ.-ի հունվարի 13-ի վճիռ, «Ամիրյանն ընդդեմ ՀՀայաստանի», գանգատ թիվ 31553/03, 2009թ.-ի հունվարի 13-ի վճիռ, «Գասպարյանն ընդդեմ ՀՀայաստանի» (NO.1), գանգատ թիվ 35944/03, 2009թ.-ի հունվարի 13-ի վճիռ):

Հաշվի առնելով իրավական որոշակիության եւ օրենսդրական կարգավորման մատչելիության սկզբունքները՝ անհրաժեշտ է ոչ նյութական վնասի հատուցում նախատեսող հոդվածը ձեւակերպել այնպես, որ դրանում ամրագրվեն ոչ թե հոդվածների համարները, այլ թվարկվեն այն իրավունքները, որոնց խախտման համար նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցում: Օրինակ՝ Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի ոչ նյութական վնասին վերաբերող 253-րդ հոդվածը սահմանում է, որ անձը ոչ նյութական վնասի դրամական հատուցում կարող է պահանջել առողջությանը, ազատությանը, սեռական անձեռնմխելիությանը պատճառված վնասի, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ իրավունքների խախտմանպարագայում:Ուկրաինայի քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն բարոյական վնասը՝

1. ֆիզիկական ցավը եւ տառապանքն է, որոնք հետեւանք են անձի առողջությանը պատճառված վնասի,

2. հոգեկան տառապանքն է, որը հետեւանք է անձի, նրա ընտանիքի անդամների կամ մոտ ազգականների նկատմամբ կատարված հակաիրավական գործողությունների,

3. հոգեկան տառապանքն է, որը անձը կրել է իր սեփականության ոչնչացման կամ վնասման հետեւանքով,

4. ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվի, արժանապատվության, ինչպես նաեւ գործարար համբավի նվաստացումն է:

Եվրոպական կոնվենցիայի հիման վրա այդ փաստաթղթում ամրագրված իրավունքների եւ ազատությունների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ամբողջական ներդրման հարցն ուղղակիորեն առնչվում է նաեւ հատուցման չափերի սահմանման հետ: Այդ առումով, Նախագծում նշված իրավունքների խախտման համար հատուցման առաջարկվող չափերը հիմնված են Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամբողջական ուսումնասիրության վրա:

Վերոգրյալով հանդերձ, համաձայն Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների՝ եթե ներպետական իշխանություններն արձանագրել են խախտումը եւ տրամադրել են համապատասխան ու բավարար հատուցում, ապա անձն այլեւս չի կարող համարվել զոհ Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով: Հետեւաբար, Եվրոպական դատարանի համոզմամբ, դիմումատուի՝ որպես տուժող հանդիսանալու հնարավորությունը, կարող է կախված լինել ներպետական ??մակարդակում տրամադրված հատուցումից եւ նրանից, թե այն ինչքանով է բավարարում Եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված արդարության չափանիշին:

Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը, հաշվի առնելով իրավական պաշտպանության միջոցի հարցում պետության հայեցողությունը (ընտրել իր իրավական համակարգին, ավանդույթներին եւ երկրի կենսամակարդակին համահունչ իրավական պաշտպանության միջոց), գտել է, որ դիմումատուն կարող է շարունակել պնդելԵվրոպական կոնվենցիայի տեսանկյունից զոհ լինելու հանգամանքը, եթե վերջինիս տրամադրված հատուցումը անընդունելի ցածր է՝ ի համեմատ նման դեպքերում Եվրոպական դատարանի պրակտիկայի («Սկորդինոն ընդդեմ Իտալիայի» (No. 1), գանգատ թիվ 36813/97, 2006թ.-ի մարտի 29-ի վճիռ, կետեր 161, 181, 189, 206, «Հելենա Դուբջակովան ընդդեմ Սլովակիայի», գանգատ թիվ 67299/01, 2004թ.-ի հոկտեմբերի 19-ի որոշում, «Կատալդոն ընդդեմ Իտալիայի» գանգատ թիվ 45656/99, 2004թ.-ի հունիսի 6-ի որոշում, «Անդերսենն ընդդեմ Դանիայի», գանգատ թիվ 12860/87, 1988թ.-ի մայիսի 3-ի որոշում, «Լադիսլավ Էստոկը ընդդեմ Սլովակիայի», գանգատ թիվ 63994/00,2004թ.-ի սեպտեմբերի 28-ի որոշում եւ այլն):

Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով ուսումնասիրվել է եվրոպական մի շարք երկրների (Ալբանիա, Բուլղարիա, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան եւ այլն) վերաբերյալ վճիռներով Եվրոպական կոնվենցիայի առանձին հոդվածների խախտման պարագայում Եվրոպական դատարանի կողմից տրամադրվող ոչ նյութական վնասի հատուցման չափերը: Հաշվի են առնվել նաեւ Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ գործերով նախկինում տրամադրված ոչ նութական վնասի հատուցման չափերը: Այս տեսանկյունից է լուծվել որոշակի իրավունքների խախտման համար տարբերակված չափերի նախատեսման հարցը: Հիմք են ընդունվել նաեւ եվրոպական մի շարք երկրների օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, Լիտվայում ոչ նյութական վնասի հատուցման չափերը չպետք է գերազանցեն՝

___________

   [1] Արտացոլում է նախագծի մշակման պահին գործող արտարժույթի փոխարժեքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ընդլայնել անձի այն հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց խախտման պարագայում վերջինս կարող է դատական կարգով պահանջել ոչ նյութական վնասի հատուցում:

Մասնավորապես, առաջարկվող օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել հետեւյալ իրավունքների վրա`

1) կյանքի իրավունք,

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք,

3) ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք,

4) արդար դատաքննության իրավունք,

5) անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունք,

6) մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունք,

7) հավաքների եւ միավորման ազատության իրավունք,

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք,

9) սեփականության իրավունք:

Հիմք ընդունելով այն, որ Նախագծում հիմնարար իրավունքների շրջանակում ընդգրկվել է նաեւ սեփականության իրավունքը՝ որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաեւ ոչ նյութական վնասի հասկացությունը՝ իր մեջ ներառելով նաեւ «նյութական» եւ «գույքային» հասկացությունները:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել ոչ նյութական վնասի հատուցման չափերը՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպական երկրների օրենսդրական փորձին, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին:

Նախագծում տեղ է գտել նաեւ դրույթ այն մասին, որ անձն իրավունք ունի պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով այդ անձի հիմնարար իրավունքիխախտումը դատական կարգով, այլ նաեւ քրեական հետապնդման մարմնի կողմից հաստատվելու դեպքում:

Առաջարկվող կարգավորումը ընձեռել է նաեւ միեւնույն դատական ակտով իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ դրա համար ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն: Այսպես, ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դատարան իրավունքների խախտումըհաստատելու պահանջի հետ միասին խախտման մասին անձին հայտնի դառնլաու պահից մեկ տարվա ընթացքում:

Բացի այդ, Նախագծով սահմանվել են վաղեմության ժամկետներ, համաձայն որի՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվելխախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատելու պարագայում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ քան 2 ամսվա, բայց ոչ ուշ քան 1 տարվա ընթացքում։

Համակարգային միասնականությունն ապահովելու նպատակով Նախագծով նաեւ առաջարկվում է սահմանել դրույթ այն մասին, որ եթե անձի իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Նախագծում տեղ է գտել կարգավորում, համաձայն որի՝Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրապաշտոնատար անձի մեղքի առկայությունը։

Նախագծով առաջարկվող ոչ նյութական վնասի կարգավորման առարկան հստակեցվել է,եւ տարբեր օրենքների դրույթների միջեւ կրկնություններն ու հակասությունները բացառելու նպատակով սահմանվել է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը եւ նվազեցնել ՀՀ-ի վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրող վճիռների քանակը, ինչպես նաեւ ապահովել ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման պահանջների կատարումը:Բացի այդ, ակնկալվում է ընդլայնել ՀՀ քաղաքացիներին ընձեռված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետեւանքով քաղաքացիների խախտված իրավունքների համար ոչ նյութական վնասի հատուցման հնարավորությունները:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ ընդունելուանհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

Օրենքի ընդունման կապակցությամբ ենթադրվում է պետական բյուջեում ծախսերի ավելացում: Սակայն, նկատի ունենալով, որ օրենքի նախագծով ներդրվող ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը նոր է, համապատասխան պրակտիկան բացակայում է, բացի դրանից, օրենքի նախագծով նախատեսվում է, որ վնասի հատուցման չափը որոշելու է դատարանը՝ ողջամտության, արդարության եւ համաչափության սկզբունքներին համապատասխան, ուստի հնարավոր չէ կանխորոշել հատուցման ենթակա դրամական միջոցների եւ, հետեւաբար, պետական բյուջեում ծախսերի ավելացման չափը:

Մյուս կողմից, երկարաժամկետ կտրվածքով օրենքի նախագծի հետեւանքով տնտեսվելու են այն պետական միջոցները, որոնք իրավունքների խախտման զոհերին կվճարվեին իրավունքների խախտման հետեւանքով Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա` Հայաստանի ներպետական օրենսդրությամբ համապատասխան կառուցակարգի բացակայության պայմաններում: Այսպես, նախագծի կարգավորման առարկայի մեջ ընդգրկված խախտումների համար Հայաստանի վերաբերյալ գործերով միայն 2012 թվականի ընթացքում Եվրոպական դատարանը սահմանել է շուրջ 200 հազար եվրոյին համարժեք հատուցում ոչ նյութական վնասի համար եւ շուրջ 23 հազար եվրոյին համարժեք հատուցում ծախսերի եւ ծախքերի համար: Օրենքի նախագծի դրույթները թույլ են տալիս եզրահանգել, որ դրանով նախատեսվող հատուցման չափերը շատ ավելի քիչ են, քան Եվրոպական դատարանի կողմից տրվող հատուցումը: Դրա հետ միաժամանակ, դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Ուստի, նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի առաջացնի:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառումկանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայումէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ մրցակցային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես`նախատեսվում է ընդլայնել անձի այն հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց խախտման պարագայում վերջինս կարող է դատական կարգով պահանջել ոչ նյութական վնասի հատուցում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ընդլայնել անձի այն հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց խախտման պարագայում վերջինս կարող է դատական կարգով պահանջել ոչ նյութական վնասի հատուցում եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանությանոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծով առաջարկվում է`

1)ընդլայնել անձի այն հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց խախտման պարագայում վերջինս կարող է դատական կարգով պահանջել ոչ նյութական վնասի հատուցում,

2)բարձրացնել ոչ նյութական վնասի հատուցման առավելագույն չափերը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում միայն իրական վնասի փոխհատուցման գումարները` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, սակայն նախագծի ընդունման ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել` ելնելով ծախսի բնույթից: