Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11334-04.08.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «թ)» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել նոր կետ՝ հետեւյալ խմբագրությամբ.

«ժ) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում ղեկավարի հիմնավոր կասկածի հիմքով, ղեկավարի գրավոր եւ պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 68-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերում եւ 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «նախնական մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: