Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ոստիկանության ծառայողի եւ փրկարարական ծառայողի նկատմամբ թունաքիմիական փորձաքննությունն իրականացվում է «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» եւ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներով սահմանված փորձաքննություն նշանակելու մասին որոշման առկայության դեպքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը: