Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1136-13.08.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում «նյութերի» բառից հետո դրված «,» կետադրական նշանը փոխարինել «վրա:» բառով եւ կետադրական նշանով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2) 1-ին մասի.

ա. չհամարակալված պարբերությունները համարակալել համապատասխանաբար «1)»-ից «32)» թվերով.

բ. 7-րդ պարբերությունում «տեղադրում» բառը փոխարինել «պահեստավորում» բառով, իսկ «օբյեկտներում» բառից հետո լրացնել «30 օրը գերազանցող ժամկետով» բառերով,

գ. 14-րդ պարբերությունում «առանձնացված» բառը փոխարինել «հատկացված» բառով,

դ. 16-րդ պարբերությունում «գործածության» բառը փոխարինել «տեղադրման կամ պահման» բառերով,

ե. 24-րդ պարբերությունում «սահմանաքանակ» բառից առաջ լրացնել «կամ պահման» բառերով, «օբյեկտներում» բառից առաջ՝ «կամ պահման համար հատուկ հատկացված տեղերում,» բառերով եւ կետադրական նշանով, «, որոշակի ժամկետով» բառերը եւ կետադրական նշանը հանել, իսկ «տեղաբաշխել» բառը փոխարինել «տեղադրել կամ պահել» բառերով,

զ. 31-րդ պարբերությունում «վերամշակման» բառից հետո «եւ» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «մակաբացման ապարներ եւ այլ թափոններ» բառերը՝ «թափոններ, այդ թվում՝ պոչանքներ, մակաբացման ապարներ» բառերով եւ կետադրական նշաններով,

է. 32-րդ պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «33»-ից «38»-րդ կետերով.

«33) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, վնասազերծում, թաղում կամ հեռացում գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող, «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված թույլտվություն եւ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ.

34) թափոնների տեսակավորում՝ գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում թափոնների առանձնացումն ըստ համանման հատկություններ ու բաղադրություն ունեցող թափոնների տեսակների.

35) պոլիգոն՝ թունավոր, հրդեհավտանգ, քայքայիչ կամ այլ վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների պահման կամ հեռացման համար հատուկ հատկացված տեղ կամ օբյեկտ (բացառությամբ չտեսակավորված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի).

36) թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)՝ թափոնների գոյացման կանխարգելման ու անվտանգ գործածության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նախընտրելի գործողությունների հաջորդականություն՝ թափոնների գոյացման կանխարգելում եւ քանակի կրճատում, վերաօգտագործում, վերամշակում, օգտահանում (էներգիայի վերականգնում), մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով թափոնների հեռացում.

37) թափոնների սեփականատեր՝ թափոններ առաջացնող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան թափոնները տիրապետելու, օգտագործելու կամ տնօրինելու իրավասություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, կամ անհատ ձեռնարկատեր.

38) թափոնների կուտակում՝ թափոնների առաջացման վայրում կամ օբյեկտում թափոնների կարճաժամկետ պահեստավորում՝ առաջացման պահից առավելագույնը 30 օր ժամկետով:»,

4) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը եւ վերամշակմանը վերաբերող հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են նույն իմաստով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի.

1) 1-ին մասի «գ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) շրջակա միջավայրը թափոններով աղտոտողները կրում են բացասական հետեւանքների վերացման կամ նվազեցման պարտականությունը.

3) 2-րդ մասի «զ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» եւ «ը» կետերով.

«է) թափոնների գործածության ստորակարգության (թափոնների հիերարխիա)» կիրառում.

ը) թափոնների տեսակավորում՝ դրանց գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2) 1-ին մասի.

ա. «դ» կետում «, գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) եւ օգտահանման» բառերը եւ կետադրական նշանները հանել, իսկ «կարգի» բառից հետո լրացնել «եւ գործածության կանոնների ու պահանջների» սահմանումը,

բ. «ե» կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման եւ տեղադրման» բառերը փոխարինել «գործածության» բառով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2) 1-ին մասի.

ա. «դ» եւ «ժէ.4» կետերը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով,

բ. «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, թափոնների գործածության հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննության իրականացումը.»,

գ. «ժե» կետում «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերով, իսկ «ընդունումը» բառից առաջ լրացնել «, այդ թվում՝ ուղեցույցերի եւ հրահանգների» բառերով եւ կետադրական նշաններով,

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ.6» կետով.

«ժէ.6) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը.»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «սանիտարական եւ հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակումը եւ դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը» բառերը փոխարինել «հանրային առողջապահական նորմատիվների, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հաստատումը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը «ՈԼՈՐՏՈՒՄ» բառից հետո լրացնել «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ,» բառով եւ կետադրական նշանով, իսկ նույն գլխի վերնագրում «ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով:

Հոդված 9. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու հայտի եւ պահանջվող փաստաթղթերի հիման վրա շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիային կից տրամադրում է նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու համար լիցենզիայի համապատասխան ներդիր:

3. «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխան լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված տեսակը, գործունեության վայրը եւ գործածվող թափոնների տեսակները նշվում են լիցենզիայի ներդիրում:

4. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի վերաձեւակերպումը, կասեցումը, դադարեցումը, նոր ներդիրի տրամադրումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

5. Լիցենզավորված անձինք վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ պարբերականությամբ:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի.

1) 1.1-ին մասում «առաջացնողները» բառը փոխարինել «առաջացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով, իսկ «անձնագրերը» բառից հետո լրացնել «, իսկ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում ծանուցելով լիազոր մարմնին՝ դադարեցնում են անձնագրի գործողությունը կամ տվյալ տեսակի թափոնի համար հաստատում նոր անձնագիր» բառերով եւ կետադրական նշաններով,

2) 1.1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.

«1.2. Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերն այլ անձանց փոխանցվող վտանգավոր թափոնի հետ տրամադրում են նաեւ տվյալ թափոնի համար հաստատված թափոնի անձնագրի պատճենը, որի տիտղոսաթերթի վրա նշում են վտանգավոր թափոնը փոխադրողի եւ թափոնի նոր սեփականատիրոջ տվյալները (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու եւ գործունեության վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անուն, ազգանունը, հաշվառման հասցեն եւ գործունեության վայրը) եւ թափոնի անձնագրի պատճենը տրամադրելու ամսաթիվը:

1.3. Այլ անձանց առաջացրած վտանգավոր թափոնների նոր սեփականատերերը, տվյալ թափոններն առաջացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի բացակայության դեպքում, թափոն առաջացնողի փոխարեն կազմում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում եւ հաստատում են թափոնի անձնագիր:»,

3) 2-րդ մասում «տեղադրվող» բառից հետո լրացնել «, կուտակվող կամ պահվող» կետադրական նշանով եւ բառերով,

4) 3-րդ մասում «տեղադրում» բառը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով եւ կետադրական նշաններով, իսկ «(ներառյալ` օտարերկրյա եւ անհատ ձեռներեցները)» բառերը եւ կետադրական նշանները՝ «եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով,

5) 4-րդ մասում «վերաբերյալ» բառը փոխարինել «առաջացման, պահման, օգտահանման եւ հեռացման մասին» բառերով եւ կետադրական նշաններով:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «Շրջակա» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2) 1-ին մասում «ու տնօրինողները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը եւ կետադրական նշանը փոխարինել «, իսկ շահագործողների բացակայության, թափոնների հեռացման վայրերի (այդ թվում՝ աղբավայրերի) շահագործման դադարեցման կամ փակման դեպքում դրանք տնօրինող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք» բառերով եւ կետադրական նշաններով,

3) 1-ին մասի «մոնիթորինգ:» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել 2-րդ եւ 3-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ՝

«2. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է՝

1) իր տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան թափոնների հեռացման վայրերի կամ դրանց հարակից տարածքների հողի, մթնոլորտային օդի, մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով,

2) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց տրամադրած եւ սույն մասի 1-ին կետով սահմանված տվյալների հավաքագրում, ուսումնասիրություն, վերլուծություն եւ դրանց արդյունքների տեղադրում պաշտոնական էլեկտրոնային կայքում:

3. Սույն հոդվածով սահմանված տվյալների ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքները կիրառվում են թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական փաստաթղթերի մշակման, համապատասխան միջոցառումների ծրագրման եւ իրականացման գործընթացներում:»,

4) 2-րդ մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «4.» թվով:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2) 1-ին մասի «բ» կետում «տեղաբաշխել» բառը փոխարինել «տեղադրել կամ պահել» բառերով:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2) 1-ին մասում «նախատեսում» բառը փոխարինել «հիմնվում են թափոնների գործածության ստորակարգության (թափոնների հիերարխիա) կիրառման սկզբունքի վրա եւ ներառում» բառերով եւ կետադրական նշաններով,

3) 1-ին մասի «բ» կետում «վճարի» բառը փոխարինել «հարկի» բառով, իսկ «վճարման» բառը՝ «հարկման» բառով,

4) 1-ին մասի «զ» կետում «վճարներից» բառը փոխարինել «հարկերից» բառով,

5) 1-ին մասի «է» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

6) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) թափոնների, այդ թվում՝ կոշտ կենցաղային թափոնների գոյացման վայրում դրանց տեսակավորված հավաքում՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխան նյութահումքային եւ էներգետիկ ռեսուրսների օգտահանման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:»:

Հոդված 14. Օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներում եւ 22-րդ հոդվածի վերնագրում «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերը, իսկ «շրջակա միջավայրում» բառերը փոխարինել «հատուկ հատկացված տեղերում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի.

1) վերնագրում «վճարները» բառը փոխարինել «հարկերը» բառով,

2) 1-ին մասից առաջ լրացնել «1.» թվով, իսկ «սահմանվում են բնապահպանական վճարներ՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «բնապահպանական հարկերը սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով:» բառերով:

Հոդված 16. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում: