Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ 232-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, գետավազանային կառավարման տարածքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները, ներառյալ` օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական պաշարը, ազգային ջրային պաշարը (ընդհանուր եւ ըստ գետավազանային կառավարման տարածքների), եւ էկոլոգիական թողքերի մեծությունները ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում եւ սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:
Հոդված 2. 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 6. ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս եւ Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը եւ վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները, բացառությամբ էկոլոգիական թողքի: Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 մլրդ. մ3/տարի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ջրավազանային կառավարման պլաններում սահմանված օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները ըստ առանձին գետավազանների ենթակա են գրանցման ջրային պետական կադաստրում:
3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները` ըստ առանձին ջրային ռեսուրսների չեն կարող գերազանցել ջրավազանային կառավարման պլաններում սահմանված դրանց օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալները:»:
Հոդված 3. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի 1-ը մշակում եւ հաստատում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը,
2) մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը, Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների չափաքանակների շրջանակներում, Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի համաձայն` ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաեւ բնագավառային ջրօգտագործման չափաքանակների (խմելու-կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, էներգետիկական, ձկնատնտեսական, ռեկրեացիոն), վերաձեւակերպում է Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում տրված ջրօգտագործման թույտվությունները: