Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օդանավակայանում» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: