Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաեւ զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության եւ ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության եւ ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում։ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում, եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը» բառերով:
Հոդված 3. Օրենuգրքի 123-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «չափի խախտմամբ» բառերից հետո լրացնել «կամ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում» բառերով եւ «հիսնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով.
2) լրացնել նոր՝ 6-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչեւ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը:»:
Հոդված 4. Օրենuգրքի 123.1-ին հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչեւ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը:»:
Հոդված 5. Օրենuգրքի 123.4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչեւ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը:»:
Հոդված 6. Օրենuգրքի 123.5-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.
2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր՝ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.
«4.1. Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
4.2. Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ եւ ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով եւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».
3) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի եւ տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենuգրքի 123.6-րդ հոդվածում `
1) առաջին մասում «Ընդհանուր օգտագործման» բառերից առաջ լրացնել «1.» թիվը.
2) լրացնել նոր՝ 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի՝ բխում է կոնկրետ իրադրությունից, որում վարչական իրավախախտում կատարող անձը ողջամտորեն՝ առանց հանրային վնաս հասցնելու դիտավորության կատարել է այն, ապա անձը օրենքի ուժով համարվում է նախազգուշացված եւ լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) չի կիրառում վարչական պատասխանատվության միջոցը»։
Հոդված 8. Օրենuգրքի 124-րդ հոդվածում՝
1) 21-րդ մասից հանել «, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 34-րդ եւ 35-րդ մասերով
«34. Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) եւ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի՝ բխում է կոնկրետ իրադրությունից, որում վարչական իրավախախտում կատարող անձը ողջամտորեն՝ առանց հանրային վնաս հասցնելու դիտավորության կատարել է այն, ապա անձը համարվում է նախազգուշացված եւ լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) չի կիրառում վարչական պատասխանատվության միջոցը։
35. Սույն հոդվածի 21-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, եթե կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցում մեկ րոպե ժամանակահատվածը եւ չի ստեղծում խոչընդոտ երթեւեկության այլ մասնակիցների համար։
Հոդված 9 . Օրենսգրքի 126-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով.
2) 2-րդ մասում «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.
3) 4-րդ մասում «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.
4) 6-րդ մասում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկի» բառով.
5) 7-րդ մասում «երեքհարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրապատիկի» բառով.
6) 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
7) 9-րդ եւ 10-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն, կամ եթե ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչեւ սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
10. Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:»:
Հոդված 10 . Օրենuգրքի 128-րդ հոդվածում լրացնել նոր՝ 9-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«9. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվություն չի կիրառվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը:»:
Հոդված 11 . Օրենuգրքի 224-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 2-րդ կետում «` ավագ տեսուչները, տեսուչները» բառերը փոխարինել «ծառայողները» բառով.
2) 2-րդ մասի 3-րդ կետում «ավագ տեսուչները, տեսուչները» բառերը փոխարինել «ծառայողները» բառով:
Հոդված 12 . Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ 126» բառերը փոխարինել «, 126 եւ 129.2» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 283-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը.
2) 3-րդ մասի երրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը եւ «լինելու փաստը» բառերից հետո լրացնել «կամ հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ գանգատարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ գանգատարկելու օրը» բառերը.
3) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով» բառերից հետո լրացնել «(եթե անձի հայտնած հասցեն տարբերվում է նրա հաշվառման հասցեից)» բառերով.
4) 4-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «անձը համարվում է պատշաճ ծանուցված» բառերը փոխարինել «որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, ում նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաեւ տուժողի կողմից, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ անձի կողմից:»:
Հոդված 15. Օրենսգրքի 287-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է գանգատարկվել նաեւ նույն էլեկտրոնային փոստով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 288-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում:»:
Հոդված 17. Օրենսգրքի 291-րդ հոդվածում «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով եւ հանել «ԽՍՀՄ» բառը:
Հոդված 18. Օրենսգրքի 293-րդ հոդվածում «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 305-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասից հանել «կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում» բառերը.
2) 4-րդ մասից հանել «, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման» բառերը:
Հոդված 20. Անցումային դրույթներ
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ին:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
3? Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական ակտերի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 216.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկը կասեցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վեց ամիս ժամկետով։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹեւԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ եւ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹեւԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ճանապարհային երթեւեկության անվտնագության ապահովման հիշյալ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահիմոտ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում իրավասու հանրապետական գործադիր մարմիններին տրված հանձնարարականների պահանջների կատարմամբ: Տրված հանձնարարականներն, ի մասնավորի, հանգում են հետեւյալին.
- ճանապարհային երթեւեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու եւ հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
- Ապահովել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման եւ վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաեւ բողոքարկման էլեկտրոնային համակարգ:
- Համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի /ծանուցման, վճարման, գանձման/ առանձնահատկություններ:
- Վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաեւ համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների եւ փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը:
- Վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը, բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական եւ տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:
- Ապահովել պետական մարմիններին հատկացված եւ չհաշվառված համարանիշների հաշվառումը:
- ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը եւ ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը եւ ներդնել ճանապարհային երթեւեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաեւ տուգանքների կրկնակի վճարման /գանձման/ դեպքերը բացառելու համակարգ:
- ՀՀ ոստիկանությանը եւ Օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաեւ իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:
- ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը եւ իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել ՀՀ քննչական մարմիններին:
- ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձեւակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը եւ ապահովել նման հնարավորության բացառումը:
- ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման եւ դրանց հնարավոր հետեւանքների մասին, ինչպես նաեւ քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՀՀ ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու եւ էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցը եւ ապահովել դրա իրականացումը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծերի փաթեթով փորձ է կատարվել լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ Նախագահի կողմից առաջադրված մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝
1) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) փորձ է կատարվել լուծել հատուկ սուբյեկտներ համարվող, այն է՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների ծառայողներ, զինծառայողներ, ինչպես նաեւ զորահավաքների կանչված զինապարտներ, անձանց կողմից ծառայողական տրանսպորտային միջոցներով կատարվող իրավախախտումներով վարչական վարույթի իրականացման առանձնահատկությունը: Իրավաբանական անձանց պարագայում հստակեցվել է ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության սուբյեկտը:
Օրենսգրքի 123-րդ հոդվածում պատասխանատվություն է նախատեսվել առջեւի հողմապակին թաղանթապատելու համար: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածում նվազեցվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար սահմանված տուգանքի չափը, ինչպես նաեւ ավելացվել է խրախուսական նորմ, ըստ որի՝ վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչեւ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը եւ ներկայացրել ապացույցներ այդ մասին:
Նմանատիպ խրախուսական նորմեր են նախատեսվել նաեւ Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին մասով եւ 123.4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի համար:
Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաեւ նախատեսվել է պատասխանատվություն նույն արարքը մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու եւ մեկ տարվա ընթացքում, երրորդ եւ ավելի անգամ կատարելու համար: Ուժը կորցված է ճանաչվել տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվության դրույթը:
Օրենսգրքի 1236-րդ հոդվածում նախատեսվել է նախազգուշացման դրույթ` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի համար:
Օրենսգրքի 124-րդ հոդվածում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, հստակեցվել են այն դեպքերը, երբ վարչական իրավախախտում կատարող անձը համարվում է վարչական պատասխանատվության չենթարկված:
Օրենսգրքի 126-րդ հոդվածում խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները, բացի այդ նախատեսվել է վարչական պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչեւ սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
Օրենսգրքի 128-րդ հոդվածում նախատեսվել է խրախուսական նորմ` իրավախախտումը հայտնաբերելու պահից 12 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքերի համար:
Օրենսգրքի 264-րդ հոդվածում ավելացվել է դրույթ, որով Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու, ինչպես նաեւ առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչեւ գործով կայացված որոշման կատարումը: Օրենսգրքի 283-րդ հոդվածում հստակեցվել են որոշման հանձնման հետ կապված դրույթները:
Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է դրույթով, որը բացի այն անձից, ում նկատմամբ կայացվել է որոշումը, ինչպես նաեւ տուժողից, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու հնարավորություն է տալիս նաեւ այլ անձանց` օրենքով սահմանված դեպքերում:
Օրենսգրքի 287-րդ հոդվածում նախատեսվել է դրույթ, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային փոստով գանգատարկել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, եթե այն հանձնվել է էլեկտրոնային փոստով:
Օրենսգրքի 288-րդ հոդվածով երկարացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ ներկայացնելու ժամկետը:
Օրենսգրքի 291-րդ հոդվածով երկարացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը եւ բողոքը իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից քննելու ժամկետը:
Օրենսգրքի 293-րդ հոդվածով հստակեցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է, ինչպես նաեւ տուժողին ուղարկելու հետ կապված հարցերը:
Բացի այդ՝ նույն նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
2) «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է անցում է վարչական վարույթի նյութերի պահման էլեկտրոնային տարբերակին եւ կանոնակարգվում է էլեկտրոնային նյութերի ստացման կարգը: Բացի այդ՝ կանոնակարգվում եմ ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված վարչական իրավախախտումների գործերով առանձնահատկությունները: Հստակեցվում են տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը եւ դրա հետեւանքները: Բացի այդ՝ հիշյալ նախագծով ներմուծվել է նաեւ վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ, որը հաշվարկվում է՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով: Հաշվարկը կատարվում է օրացույցային մեկ տարվա ընթացքում։ Ընդ որում՝ վարչական ակտով սահմանված պարտականությունը օրենքով սահմանված կարգով կատարելու (տուգանքը վճարելու), ինչպես նաեւ վարչական իրավախախտմանը հաջորդող երեք ամսում վարչական պատասխանատվության չենթարկվելու դեպքերում այդ վարչական ակտի հիման վրա հաշվարկված բալերը կիսով չափ նվազեցվում են: Մեկ օրացույցային տարվա ընթացքում չորս հարյուր բալից ավելի բալ հաշվարկվելու դեպքում անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ վեց ամիս ժամկետով։ Մեկ օրացույցային տարվա ընթացքում չորս հարյուր կամ պակաս բալեր հաշվարկվելու դեպքում հաջորդող տարվա հունվարի 1-ից կատարվում է նոր հաշվարկ։ Նոր հաշվարկի ժամանակ նախորդ տարվա բալերը չեն ներառվում։ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում կայացվում է առանձին վարչական ակտ, որը սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հանձնվում է հասցեատիրոջը:»:
3) «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
4) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժելու, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու հիմք նախատեսել նաեւ այն դեպքը, երբ նա ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:
5) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու պայմանների շարքը լրացնել նաեւ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտի վերաբերյալ պայմաններով:
6) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով անդրադարձ է կատարվում այս բնագավառին առնչվող մի շարք բժշկական հարցերի կանոնակարգմանը, ի մասնավորի՝ սահմանվում են տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցման, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցման, ինչպես նաեւ տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակման հասկացությունները: Բացի այդ՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարորդներին արգելվում է ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչեւ սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից եւ քննարկվել ու լրամշակվել են ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 1157-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: