Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.6-րդ հոդվածով.
«Հոդված 14.6. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի վարձատրությունը
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների վարձատրությունը սահմանում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը՝ հիմք ընդունելով «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից: