Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի թիվ ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 10-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
Մասնավոր մուլտի պլեքսորի գործունեություն
|
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ մասով, որի համաձայն մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով պետք է սահմանվեն մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը անցնում է թվային հեռարձակման, որը իրականացվում է հանրային մուլտիպլեքսորի միջոցով: Միեւնույն ժամանակ թվային հեռարձակման անցնելով պայմանավորված ազատվում են որոշակի ռադիոհաճախականություններ, որոնք հնարավոր է օգտագործել այլ մուլտիպլեքսներ շահագործելու համար: Հաշվի առնելով մուլտիպլեքսների գործարկման եւ շահագործման համար անհրաժեշտ ներդրումները, նաեւ արդեն իսկ մեկ հանրային մուլտիպլեքսորի առկայությունը, ինչպես նաեւ գործող օրենսդրության պահանջը, հավելյալ հաճախականությունների օգտագործմամբ մուլտիպլեքսորների շահագործումը պետք է իրականացվի մասնավոր անձանց կողմից: Օրենսդրությունում բացակայում են մասնավոր մուլտիպլեքսորնորի լիցենզավորման պայմանները եւ նրանց առաջադրվող պահանջները:
Գործող օրենսդրությունը որեւէ կերպ չի կարգավորում վերահեռարձակման (ներառյալ օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումների) ժամանակ գովազդների տեղադրման եւ հեռարձակման առանձնահատկությունները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող մի շարք ապրանքներ եւ ծառայություններ գովազդվում են վերահեռարձակվող ալիքներով, նշված գովազդային ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում հարկեր չեն մուծվում: Խնդիրը առավել ակտուալ է դառնում մասնավոր մուլտիպլեքսորների գործունեության հետ կապված, երբ վերառարձակվող հեռուստառադիոհաղորդումների քանակը էականորեն կավելացվի:
Թվային հեռարձակման անցնելու հետ կապված նաեւ խնդիրներ են առաջանում որոշ համայնքներում գործող հեռուստառադիոհաղորդումների համար, որոնց լիցենզիաները եւ առկա թվային ցանցի հնարավորությունները թույլ չեն տալիս վերջիններիս վերահեռարձակվել թվայի ցանցի միջոցով, իսկ թվային ցանցի գործարկման պահից անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի, արդյունքում, գործող օրենսդրության շրջանակներում, նշված հեռուստառադիոհաղորդումները պետք է դադարեն հեռարձակումը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար պահանջվում է լիցենզիա: Նույն հոդվածի վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի մարտի 20-ի թիվ 1 պարզաբանման համաձայն` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի արգելում հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերության կողմից պայմանագրային հիմունքներով հեռուստառադիոծրագրերի հեռարձակումը (վերահեռարձակումը) կաբելային (մալուխային) ցանցի միջոցով: Փաստորեն, հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողները պետք է ստանան հեռարձակման լիցենզիա կամ վճարովի հիմունքներով կնքեն պայմանագիր իրենց տարածքում հեռուստահաղորդումներ ցուցադրելու համար:
Ըստ Օրենքի տրամաբանության` եթե հյուրանոցի յուրաքանչյուր հեռուստացույց կահավորված է ալեհավաքով, հեռարձակման լիցենզիայի անհրաժեշտություն չկա: Այնինչ, եթե առկա է մեկ ալեհավաք եւ այն մալուխով միացված է մի քանի հեռուստացույցի, առաջանում է լիցենզիայի կամ համապատասխան լիցենզավորված կազմակերպության հետ պայմանագրի պահանջ:
Հարկ է նշել նաեւ, որ հյուրանոցային ծառայություններ մատուցողներից բացի որեւէ այլ կազմակերպության տարածքում նույն սկզբունքով հեռարձակում (վերահեռարձակում) իրականացնելու դեպքում նման պահանջներ սահմանված չեն:
Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ նշված նորմի կիրարկումն ապահովելու հստակ մեխանիզմներ առկա չեն, քանի որ որեւէ մարմին տվյալ բնագավառում տեսչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված չէ եւ, ըստ էության, խնդրո առարկա նորմի կիրառումը կրում է տարերային բնույթ: Նույնը վերաբերում է նաեւ առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումները Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա իրականացնելուն, քանի որ ներկայում թույլտվություն տալու կամ մերժելու ընթացակարգը որեւէ կերպ կարգավորված չէ:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխության արդյունքում, ստեղծվում է օրենսդրական հիմքեր մասնավոր մեռարձակման ցանցի եւ մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման եւ գործունեության համար: Օրենքը նախատեսում է մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման մրցույթային հատուկ ընթացակարգ, համաձայն որին ցանկացած կազմակերպություն կարող է դիմել Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողով (այսուհետ՝ կարգավորող)՝ լիցենզիա ստանալու նպատակով, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն, ներառյալ ցանցի կառուցման եւ շահագործման նախագիծը, իսկ կարգավորողը ուսումնասիրում է նշված նախագիծը եւ դիմումը, կազմակերպում է հանրային լսումներ, ինչից հետո վերջնական հաստատված փաթեթի հիման վրա կազմակերպում է բաց մրցույթ՝ բոլոր ցանկացող կազմակերպությունների համար:
Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության նկատառումները, հեռարձակման ցանցի սահմանափակ ստրատեգիական ռեսուրս հանդիսանալը, ինչպես նաեւ գործող ցանցում հնարավոր տեխնիկական վթարների ժամանակ անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը իրականացնելու անհրաժեշտությունը, օրենքը նախատեսել է, որ մասնավոր հեռարձակման ցանցը պետք է ստեղծվի եւ գործի առկա հանրային ցանցից անկախ, շահագործելով սեփականության իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածք (հենասյուներ, մալուխներ, հեռարձակող սարքավորում եւ այլն): Նաեւ նախատեսվել է, որ մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր հեռուստառադիոհաղորդումների (ալիքների) քսան տոկոսը տրամադրի Կարգավորողի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ավելի շատ հայկական հեռուստառադիոհաղորդումների եթեր հեռարձակում: Մնացած հեռուստառադիոհաղորումները մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է օգտագործել վերահեռարձակման նպատակով (անձամբ, կամ վարձակալությամբ տրամադրելով այլ անձանց):
Նախատեսվում է նաեւ, որ վերահեռարձակման ժամանակ արգելվում է գովազդը, ինչը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գովազդային շուկայի ակտիվության պահպանումը կամ բարձրացումը եւ որպես արդյունք պետական բյուջե վճարվող հարկերի ավելացում։
Նախատեսվել է նաեւ ժամանակավոր կարգավիճակ գործող համայնքային որոշ հեռուստառադիոընկերությունների համար, եւ նախատեսվում է, որ նրանք կարող են շարունակել անալոգային տիրույթում (գործող լիցենզիաների շրջանակներում) շարունակել հեռարձակումը, մինչեւ նշված տարածքում նոր մրցույթների անցկացում, որից հետո արդեն միայն հաղթողները կկարողանան շարունակել գործունեությունը:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումների կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է սահմանել ՀՀ թվային հեռարձակմամբ պայմանավորված` թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ արգելվում է ՀՀ տարածքում օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ վերահեռարձակող գովազդի հեռարձակումը:
Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են hեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում մասնավոր մուլտիպլեքսորների միջոցով մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` 2016 թվականի հունվարի 1-ին ՀՀ ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, եւ այդ պահից սկսած ՀՀ տարածքում իրականացվելու է միայն թվային հեռուստահեռարձակում (մուլտիպլեքսորի միջոցով), անհրաժեշտություն է առաջացել կարգավորել մուլտիպլեքսորի լիցենզավորման հարաբերությունները:
Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծերով նախատեսվում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Միաժամանակ, նախատեսվում է նշյալ գործունեության համար սահմանել տարեկան պետական տուրք բազային տուրքի 100000-ապատիկի չափով:
Ելնելով վերոշարադրյալից, գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական, իսկ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: