Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրրքը 169-րդ հոդվածից հետո լրացնել 1691 հոդվածով՝
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքը խախտելը.
-առանց տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվության «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործողություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ համայնքի ավագանու կողմից ընթացիկ տարվա համար սահմանված տվյալ տեղական տուրքի կամ վճարի երեսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը:
Հոդված 2. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր մասով՝
«Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաեւ սույն օրենսգրքի 1691 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: