Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-780-11.05.2015,11.12.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետում «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերը, իսկ «խաղատների» բառից հետո լրացնել «կամ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի հիմնավորումը

1 .

Անհրաժեշտությունը

Սույն նախագիծը մշակվել է սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, ինտերնետ շահումով խաղերի գովազդի միջոցով անչափահասներին եւ քաղաքացիներին մոլեխաղերովհրապուրվելու, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման նպատակով:

2.

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքերով ա րգելվում է շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ վերը նշված սահմանապակումը չի տարածվում, չնայած այն հանգամանքին, որ ըստ էության ինտերնետ շահումով խաղը նույնպես համարվում է շահումով խաղ եւ նրա հանդեպ պետք է կիրառվեն այն բոլոր սահմանափակումներն, որոնք ուղղված են սպառողների, մասնավորապես անչափահասների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում:

4.

Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ա րգելվում է նաեւ ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

Սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգությանապահովում: