Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7801-11.05.2015,11.12.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 15-րդ մասում «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերը, իսկ «խաղատների» բառից հետո լրացնել «կամ անմիջականորեն (խաղասրահների) միջոցով ինտերնետ շահումով խաղերի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: