Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-921-15.12.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» 2014թ. փետրվարի 13-ի ՀՕ-1-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «հինգ տարի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել հինգ տարվա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու չափանիշը,քանի որ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնք տեղի են ունեցել երկու փուլով, իսկ որոշ պատգամավորներ էլ ընտրվել են էլ ավելի ուշ՝ կապված այդ ժամանակ գործող ընտրական գործընթացների առանձնահատկությունների /ընտրությունների երկրորդ փուլի, կրկնակի ընտրությունների եւ այլնի/ հետ, ուստի Գերագույն խորհրդի գործունեության ողջ ժամանակահատվածի /հինգ տարվա/ ժամկետը, փաստորեն, նրանց համար խախտվում է օբյեկտիվ պատճառներով: