Armenian ARMSCII Armenian
889-02.11.2015,16.12.2015-ՖՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հ / Հ

Վերահսկողության թեմա

1.

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

  • «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագիր
  • «Կրթության բովանդակային եւ մեթոդական սպասարկում եւ հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագիր
  • «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագիր

2.

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն

  • Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
  • Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում
  • Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում

3.

ՀՀ պաշտպանության նախարարություն

  • «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով հատկացված միջոցների օգտագործում

4.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն

  • Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
  • Բյուջետային մուտքերի ապահովում
  • Պետական սեփականության կառավարում եւ օգտագործում
  • Արտաբյուջետա յին միջոցների ձեւավորում եւ օգտագործում

5.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

  • Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
  • Բյուջետային մուտքերի ապահովում

6.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

  • Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
  • Արտաբյուջետային միջոցների օգտագործում
  • Բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի ապահովում
  • Պետական սեփականության կառավարում եւ օգտագործում

7.

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

  • « Լոռի -ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ներում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ պետական սեփականության կառավարում եւ օգտագործում

8 .

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ

  • Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
  • Արտաբյուջետային միջոցների օգտագործում
  • Պետական սեփականության կառավարում եւ օգտագործում

9.

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ

  • Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
  • Արտաբյուջետային միջոցների օգտագործում
  • Պետական սեփականության կառավարում եւ օգտագործում

10.

Օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսականկազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում

11.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող ծրագրեր



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

18 դեկտեմբերի 2015 թվականի,
քաղ. Երեւան
ԱԺՈ-194-Ն