Armenian ARMSCII Armenian
Կ-306-23.07.2013,11.12.2015-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀO-135-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 15-րդ կետի «80» թիվը փոխարինել «96» թվով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին կետով.

«33.1) խաղողագործական մակրոշրջան ՝ խաղողագործական մի քանի տարածաշրջաններ կամ խաղողագործական մեկ կամ մի քանի տարածաշրջանների եւ խաղողագործական տարածաշրջանների մի մասը, որն այդ խաղողագործական տարածաշրջանների մյուս տարածքներից տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով, որում խաղողի եւ դրա վերամշակված արտադրատեսակների որակն ամբողջությամբ կամ հիմնականում պայմանավորված է այդ տեղի բնական գործոններով, եւ որտեղ խաղողի որոշ սորտերի առանձնահատկությունները լավագույն ձեւով դրսեւորվում են միայն տվյալ պայմաններում.».

3) 68-րդ կետի «12» թիվը փոխարինել «4» թվով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «տարածաշրջանները» բառից հետո լրացնել«, մակրոշրջանները» բառով.

2) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Խաղողագործական տարածաշրջաններում տարբեր բնակլիմայական առանձնահատկություններ ունեցող խաղողագործական տարածքների առկայության դեպքում ըստ անհրաժեշտության կարող են առանձնացվել մեկ կամ մի քանի խաղողագործական մակրոշրջաններ եւ միկրոշրջաններ:

4. Խաղողի մշակության մակրոշրջանների եւ միկրոշրջանների սահմաններն ու դրանց անվանումները սահմանում է կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը «տարածաշրջանում» բառից հետո լրացնել «կամ մակրոշրջանում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության» բառը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Աշխարհագրական նշումով գինիների արտադրությանըեւ շրջանառությանը ներկայացվող պահանջները

1. Աշխարհագրական նշումով գինիներ արտադրողը եւ (կամ) վերամշակողը եւ (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) առանձին հաշվառել եւ փաստաթղթավորել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Հայկական կոնյակների արտադրությանը ներկայացվող պահանջները

1. Հայկական կոնյակ եւ (կամ)հայկական կոնյակի սպիրտ արտադրողը եւ (կամ) վերամշակողը եւ (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) առանձին հաշվառել եւ փաստաթղթավորել հայկական կոնյակի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Հայկական կոնյակի եւ հայկական կոնյակի սպիրտի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Խաղողիօղիներըեւխաղողիօղիներիպատրաստմանհամար նախատեսված թորվածքներն աշխարհագրական նշում են ստանում կամ այդ նշումից զրկվում են օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը «տարածաշրջանում» բառից հետո լրացնել «կամ մակրոշրջանում կամ միկրոշրջանում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրությանը եւ շրջանառությանը ներկայացվող պահանջները

1. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներ արտադրողը եւ (կամ) վերամշակողը եւ (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) հաշվառել եւ փաստաթղթավորել աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց շարժի եւ պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 11. Օրենքի 46-րդ եւ 47-րդ հոդվածների 1-ին մասերի «անչափահասների, հղի կանանց, մեխանիզմների հետ աշխատող օպերատորների, որոշակի առողջական խնդիրներ ունեցողների համար այդ արտադրանքի օգտագործման սահմանափակումների եւ» բառերը փոխարինել «այդ արտադրանքի օգտագործման հակացուցումները,» բառերով:

Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) վերնագրի «վերամշակողը» բառը փոխարինել «վերամշակումը» բառով.

2) 1-ին մասի «միայն» բառը փոխարինել «գինեգործական արտադրանքի արտադրությունից» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է առանձին հաշվառել եւ փաստաթղթավորել վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի եւ ստացված ու իրացված արտադրանքի քանակները:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով.

«3. Գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի եւ ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

4. Հաշվառման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:

5. Գինեգործական արտադրանք արտադրողը եւ (կամ) վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների եւ միջին գնի մասին:

6. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների եւ ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի քանակների մասին:»:

Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Իզոտոպային տվյալների ազգային բանկը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.

2) 3-րդ մասի «իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կառավարությունը սահմանում է գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշները լիազոր մարմնին տրամադրելու կարգը:».

4) 5-րդ մասի «, նմուշառման կարգը եւ նմուշների քանակը սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է Հայաստանի ազգային ստանդարտով» բառերով:

Հոդված 14. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետից հանել «25-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, 26-րդ հոդվածի1-ին մասի,» բառերը».

2) 3-րդ կետի «44-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել«44-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ մասերի» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) զրկվում է հայկական կոնյակ նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 23-28-րդ հոդվածների դրույթների խախտումներով:»:

Հոդված 15. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ եւ 5-րդ կետերի «2018» թիվը փոխարինել «2016» թվով.

2) 6-րդ կետից հանել «25-րդ հոդվածի 4-րդ մասի եւ» բառերը, իսկ«2017» թիվը փոխարինել «2019» թվով:

Հոդված 16. Անցումային դրույթներ

1. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի գործողությունը կասեցնել մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը` խաղողագործական եւ գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության որոշման համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներով պայմանավորված:

2. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվող հարաբերությունները կարգավորվում են մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող կարգով եւ պայմաններով:

Հոդված 17. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: