Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-368-14.09.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերջին պարբերությունը, 4-րդ հոդվածի  4-րդ եւ 5-րդ պարբերությունները, 5-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը եւ 7-րդ  հոդվածը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում

1) 1-ին պարբերությունից հանել «մարզերի սահմանների», «բնակավայրերի եւ թաղային տարածքների սահմանների» բառերը:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ փոփոխությունը սահմանված կար•ով հաստատում է ՀՀ կառավարությունը»:

Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի 2.2 90-րդ, 2.3 59-րդ, 62-րդ, 86-րդ եւ 87-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբա•րությամբ.

«2.2 Արարատ մարզի համայնքներն ու բնակավայրերը

90   Գինեվետ    Գինեվետ գյուղ

2.3 Արմավիր մարզի համայնքներն ու բնակավայրերը

59   Սարդարապատ   Սարդարապատ գյուղ

62   Այգեվան    Այգեվան գյուղ

86   Ջրարբի    Ջրարբի գյուղ

87   Գեղակերտ    Գեղակերտ գյուղ»

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակավայրերի օտարահունչ անվանումների փոփոխությամբ: