Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-630-08.10.2014,18.12.2015-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «պահանջ» բառից հետո լրացնել «, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ՝ վարկային բյուրո) դեմ ներկայացված պահանջների դեպքում՝ նաեւ ոչ գույքային բնույթի պահանջ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ՝

«Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում վարկային բյուրոյի դեմ ներկայացված բողոք-պահանջների վրա: Վարկային բյուրոյին ներկայացված բողոք-պահանջը վարկային բյուրոն քննում եւ հաճախորդին գրավոր վերջնական պարասխան է տրամադրում վարկային բյուրոյի կողմից բողոք-պահանջը uտանալու պահից տաuնհինգ աշխատանքային oրվա ընթացքում:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «չափը» բառից հետո լրացնել «, վարկային բյուրոյի դեմ ներկայացված պահանջի դեպքում գույքային պահանջի չափը նշվում է, եթե առկա է գույքային պահանջ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«10. Վարկային բյուրո՝ 140.000 դրամ:»:

Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում վարկային բյուրոն պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի գրաuենյակին վճարել միանվագ վճար` 140 000 ՀՀ դրամի չափով: