Հոդված 1 . «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀO-185-Ն oրենքի 20-րդ հոդվածում՝
1) 7-րդ մաuը «դիմել» բառից հետո լրացնել ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ֆինանսական համակարգի հաշտարարին (ֆիզիկական անձ վարկային տեղեկատվության սուբյեկտի դեպքում) կամ» բառերով.
2) 9-րդ մասը «դատարանի» բառից հետո լրացնել «կամ ֆինանսական համակարգի հաշտարարի» բառերով:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը: