Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 29-ի ՀO-359-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 9.1-րդ հոդվածի վերնագրում «կանոնադրություններին» բառից հետո լրացնել «եւ ներքին իրավական ակտերին» բառերը, իսկ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Վարկային կազմակերպությունները պետք են ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝
ա) Վարկային կազմակերպության կողմից հաճախորդին տեղեկատվության ներկայացման ձեւն ու կարգը,
բ) մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս եւ պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը եւ այդ տեղեկատվության տրամադրման ձեւը եւ կարգը, ինչպես նաեւ հաճախորդների հետ հաղորդակցման եւ հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որեւէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առեւտրային արբիտրաժին դիմելու՝ սպառողի իրավունքը:
գ) վարկային կազմակերպության եւ նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը եւ մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը),
դ) հաճախորդների անձնական տվյալների պահպանման եւ դրանց անվտանգ օգտագործման կանոնները,
ե) հրապարակման ենթակա տեղեկատվությունը եւ այդ տեղեկատվության հրապարակման կարգը:
Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված վարկային կազմակերպության գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին եւ ընթացակարգերին վերաբերող պահանջներ:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են հետեւել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն հոդվածով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել (300 000) երեք հարյուր հազար ՀՀ դրամ: Նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպեu վնաuների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը uահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 9.1-րդ հոդվածում լրացվող վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից: