Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության (2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ- 262) օրենքի 31-րդ հոդվածում 2-րդ մասի գ) կետում եւ զ) կետի 2-րդ պարբերությունում «2 միլիոն» բառերը փոխարինել «10 միլիոն» բառերով, իսկ «1 միլիոն» բառերը փոխարինել «5 միլիոն» բառերով:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: