Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-6181-02.10.2014,18.12.2015-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 1-ին հոդվածը լրացնել 7-րդ մասով՝հետեւյալ բովանդակությամբ.

«7.Սույն օրենքում օգտագորվող ստորեւ նշված հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.

1) Անվանատեր`«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու անվանատեր: Սույն օրենքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում, անվանատեր հասկացությունը ներառում է հայաստանյան անվանատերերին եւ օտարերկրյա անվանատերերին.

2) Հայաստանյան անվանատեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված hայաստանյան պահառու (անվանատեր).

3) Օտարերկրյա անվանատեր`«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված oտարերկրյա պահառու (անվանատեր).

4) Ռեեստրավար` սույն օրենքի 51-րդ հոդվածին համապատասխան Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրի վարումն իրականացնող անձ:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածից եւ 68-րդ հոդվածի 12-րդ մասից հանել բոլոր «անվանատերերի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Ընկերությունների» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի՝ ընկերությունների» բառերով.

2) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սեփական բաժնետոմսերի ռեեստրի վարումը չի համարվում սույն հոդվածի պահանջների խախտում:»:

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «հեռակա քվեարկության (հարցման) միջոցով» բառերից հետո լրացնել « բացառությամբ՝սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Այն դեպքում, երբ ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ցուցակում ներառված են նաեւ անվանատերեր, ապա նշված անվանատերերն իրավասու են քվեարկել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով:»:

Հոդված 5. Օրենքի 70-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` ռեեստրավարի կողմից` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տվյալների (ցուցակի) հիման վրա: Ընդ որում, եթե ժողովի գումարման ամսաթվից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ռեեստրավարն ընկերությանը տրամադրում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդհոդվածի 10-րդ մասում նշված՝ ուշացումով ստացված եւ (կամ) ճշգրտված եւ(կամ) լրացուցիչ տվյալներ ընկերության բաժնետերերի (անվանատերերի) մասին, ապա ընկերությունը պարտավոր է ընկերության այդ բաժնետերերին (անվանատերերին) թույլատրել սույն օրենքով սահմանված կարգով մասնակցելու ժողովին, սակայն՝ընկերությունը պարտավոր չէ այդ բաժնետերերին (անվանատերերին) ծանուցել ժողովի գումարման մասին:»:

2) 3-րդ մասն ուժը կորցրածճանաչել.

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է տվյալներ պարունակի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրիեւ բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի մասին: Եթե ռեեստրավարի կողմից «Արժեթղթերի շուկայիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տվյալներում (ցուցակում) նույն հոդվածում նշված հիմքերով չի բացահայտվում Ընկերության որոշ կամ բոլոր բաժնետերերի մասին տեղեկություններ, ապա Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակում չբացահայտված բաժնետերերին վերաբերող տվյալների փոխարեն պետք է նշվեն այդ բաժնետերերին ներկայացնող անվանատիրոջ (անվանատերերի) անվան (անվանման), գտնվելու վայրիեւ անվանատիրոջ անունով գրանցված բաժնետոմսերի մասին տվյալներ ՝ըստ դրանց տեսակների եւ դասերի:»:

4) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով Ընկերության այն բաժնետերերին, որոնք գրանցված են Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում եւ տիրապետում են` որպես սեփականատեր, Ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին:»:

Հոդված 6. Օրենքի 76-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 4-րդ պարբերությունը սկզբում լրացնել «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի »բառերով.

2) 1-ին մասը 6-րդ պարբերությունից հետո լրացնել նոր՝ 7-րդ պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Ընկերության բաժնետոմսերի անվանատիրոջ կողմից բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից ժողովում մասնակցելու համար լիազորագիր չի պահանջվում եւ անվանատիրոջ լիազորությունները հավաստվում են սույն օրենքի 96.1-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի«դ»կետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե քվեարկությանը բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից մասնակցում է անվանատերը, ապա քվեաթերթիկը պետք է դաշտեր պարունակի, որտեղ հնարավոր լինի նշել թե անվանատիրոջ կողմից ներկայացվող որքան բաժնետեր է քվեարկել «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկությանը դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր` XIII.I գլուխով հետեւյալ բովանդակությամբ.

«Գլուխ XIII.I Անվանատիրոջ միջոցով բաժնետերերին պատկանող իրավունքների իրականացումը

Հոդված 96.1. Բաժնետիրոջ անունից գործելու անվանատիրոջ լիազորությունը

1.Անվանատերը` սույն օրենքի ուժով եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրի հիման վրա` առանց առանձին լիազորագրի ներկայացման լիազորված է իրականացնել իր անունով գրանցված բաժնետոմսերով ամրագրված բոլոր իրավունքները եւ պարտականությունները, եթե անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ կնքված` սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրում, այլ բան նախատեսված չէ:

2. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները ծագում են անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ բաժնետոմսերի պահառության կամ նմանատիպ այլ պայմանագրի հիման վրա, որով նախատեսված է սույնհոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն անվանատիրոջը փոխանցելու վերաբերյալ պայման: Ընդ որում, եթե ռեեստրավարի կողմից տրված` սույն հոդվածի 3-րդ մասուն նշված փաստաթղթում տվյալ անձը նշված է որպես ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր, ապա ենթադրվում է, որ այդ անվանատերը սույն հոդվածի սույն մասում նշված պայմանագրով լիազորված է իր կողմից ներկայացվող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից իրականացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները: Թողարկողը չի կարող անվանատիրոջից պահանջել ներկայացնելու անվանատիրոջ եւ նրա հաճախորդի միջեւ կնքված պայմանագիրը:

3. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն ընկերության առջեւ հավաստվում են ռեեստրավարի կողմից տրված համապատասխան փաստաթղթով (տեղեկանք, բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ եւ այլն), որտեղ նշված է տվյալ անձի` ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր լինելու փաստը:

Հոդված 96.2. Բարեխիղճ գործելու անվանատիրոջ պարտականությունը

1. Բաժնետիրոջ անունից սույն օրենքի 96.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործողությունները կատարելիս, անվանատերը պարտավոր է գործել ողջամիտ եւ բարեխիղճ` ելնելով բաժնետիրոջ շահերից, բաժնետիրոջ կողմից անվանատիրոջը տրված ցուցումներից եւ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներից:

2. Անվանատերը պատասխանատվություն է կրում բաժնետիրոջ առջեւ անվանատիրոջ գործողությունների կամ անգործության հետեւանքով բաժնետիրոջը պատճառված վնասների համար:

Հոդված 96.3. Ընկերության եւ բաժնետիրոջ միջեւ տեղեկությունների փոխանակումը անվանատերերի միջոցով

1. Այն դեպքում երբ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրումնշված է արժեթղթերի անվանատերը, ապա սույն օրենքի համաձայն ընկերության կողմից բաժնետիրոջը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները, մասնավորապես` ծանուցումները, տեղեկացումները, քվեաթերթիկները, հաշվետվություններն ընկերությունը տրամադրում է տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասում նշված անվանատիրոջը փոխանցելու պահից ընկերությունը համարվում է նշված տեղեկությունները բաժնետիրոջը փոխանցելու իր պարտականությունը կատարած:

3. Սույն օրենքի համաձայն բաժնետիրոջ կողմից ընկերությանը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները բաժնետերն իրավունք ունի տրամադրել տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջ միջոցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 3-րդ մասում նշված անվանատիրոջ կողմից ընկերությանը փոխանցելու պահից բաժնետերը համարվում է նշված տեղեկությունները ընկերությանը փոխանցելու իր պարտականությունը կատարած:

Հոդված 96.4. Ընկերության արժեթղթերից անվանատիրոջ միջոցով եկամուտներ վճարելը

1. Ընկերության կողմից այն բաժնետերերին, որոնց անունից հանդես է գալիս օտարերկրյա անվանատերը, վճարման ենթակա գումարները ընկերությունը՝բաժնետիրոջը փոխանցելու նպատակով,վճարվումէ տվյալ բաժնետիրոջը ներկայացնող օտարերկրյա անվանատիրոջ կողմից նշված բանկային հաշվին` իրականացնելով հարկային գործակալի պարտականությունները:

2. Օտարերկրյա անվանատերը պարտավոր է ընկերության կողմից ստացված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները փոխանցել բաժնետիրոջը՝ այդ օտարերկրյա անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ կնքված պայմանագրով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Սույն օրենքնը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: