Armenian ARMSCII Armenian
Կ-6181-02.10.2014,18.12.2015-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) անվանատեր ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու անվանատեր: Սույն օրենքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում անվանատեր հասկացությունը ներառում է հայաստանյան անվանատերերին եւ օտարերկրյա անվանատերերին.

2) հայաստանյան անվանատեր ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված hայաստանյան պահառու (անվանատեր).

3) օտարերկրյա անվանատեր ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասում նշված oտարերկրյա պահառու (անվանատեր).

4) ռեեստրավար ` սույն օրենքի 51-րդ հոդվածին համապատասխան՝ Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրի վարումն իրականացնող անձ:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածից եւ 68-րդ հոդվածի 12-րդ մասից հանել բոլոր «անվանատերերի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Ընկերությունների» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի՝ ընկերությունների» բառերով.

2)լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սեփական բաժնետոմսերի ռեեստրի վարումը չի համարվում սույն հոդվածի պահանջների խախտում:»:

Հոդված 4. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ սույն հոդվածի5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

2)լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Այն դեպքում, երբ ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ցուցակում ներառված են նաեւ անվանատերեր, ապա նշված անվանատերերն իրավասու են քվեարկելու հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:»:

Հոդված 5. Օրենքի 70-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ ռեեստրավարի՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տված տվյալների (ցուցակի) հիման վրա: Ընդ որում, եթե ժողովի գումարման ամսաթվից առնվազնհինգ աշխատանքային օր առաջ ռեեստրավարն ընկերությանը տրամադրում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի197-րդ հոդվածի 10-րդ մասում նշված՝ ուշացումով ստացված եւ (կամ) ճշգրտված եւ (կամ) լրացուցիչ տվյալներ ընկերության բաժնետերերի (անվանատերերի) մասին, ապա ընկերությունը պարտավոր է ընկերության այդ բաժնետերերին (անվանատերերին) թույլատրել սույն օրենքով սահմանված կարգով մասնակցելու ժողովին, սակայն ընկերությունը պարտավոր չէ այդ բաժնետերերին (անվանատերերին) ծանուցել ժողովի գումարման մասին:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է տվյալներ պարունակի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի եւ բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի մասին: Եթե ռեեստրավարի կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տվյալներում (ցուցակում) նույն հոդվածում նշված հիմքերով չեն բացահայտվում Ընկերության որոշ կամ բոլոր բաժնետերերի մասին տեղեկություններ, ապա Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակում չբացահայտված բաժնետերերին վերաբերող տվյալների փոխարեն պետք է նշվեն այդ բաժնետերերին ներկայացնող անվանատիրոջ (անվանատերերի) անվան (անվանման), գտնվելու վայրի եւ անվանատիրոջ անունով գրանցված բաժնետոմսերի մասին տվյալներ՝ ըստ դրանց տեսակների եւ դասերի:»:

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է ծանոթացման նպատակով տրամադրվի Ընկերության այն բաժնետերերին, որոնք գրանցված են Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում եւ որպես սեփականատեր տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին:»:

Հոդված 6. Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասում`

1) չորրորդ պարբերության սկիզբը լրացնել «Բացառությամբ սույն հոդվածի1-ին մասի յոթերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով.

2)լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ պարբերությունով.

«Ընկերության բաժնետոմսերի անվանատիրոջ կողմից բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից ժողովին մասնակցելու համար լիազորագիր չի պահանջվում, եւ անվանատիրոջ լիազորությունները հավաստվում են սույն օրենքի 96.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե քվեարկությանը բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից մասնակցում է անվանատերը, ապա քվեաթերթիկը պետք է դաշտեր պարունակի, որտեղ հնարավոր լինի նշել, թե անվանատիրոջ կողմից ներկայացվող որքան բաժնետեր է քվեարկել «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 13.1

ԱՆՎԱՆԱՏԻՐՈՋ ՄԻՋՈՑՈՎ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 96.1. Բաժնետիրոջ անունից գործելու անվանատիրոջ լիազորությունը

1. Անվանատերը, սույն օրենքի ուժով եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրի հիման վրա, առանց առանձին լիազորագրի ներկայացման լիազորված է իրականացնել իր անունով գրանցված բաժնետոմսերով ամրագրված բոլոր իրավունքները եւ պարտականությունները, եթե անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ կնքված` սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները ծագում են անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ բաժնետոմսերի պահառության կամ նմանատիպ այլ պայմանագրի հիման վրա, որով նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն անվանատիրոջը փոխանցելու վերաբերյալ պայման: Ընդ որում, եթե ռեեստրավարի տված` սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթում տվյալ անձը նշված է որպես ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր, ապա ենթադրվում է, որ այդ անվանատերը սույն հոդվածի սույն մասում նշված պայմանագրով լիազորված է իր կողմից ներկայացվող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից իրականացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունները: Թողարկողը չի կարող անվանատիրոջից պահանջել ներկայացնելու անվանատիրոջ եւ նրա հաճախորդի միջեւ կնքված պայմանագիրը:

3. Անվանատիրոջ` սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն ընկերության առջեւ հավաստվում են ռեեստրավարի տված համապատասխան փաստաթղթով (տեղեկանք, բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ եւ այլն), որտեղ նշված է տվյալ անձի` ընկերության որոշ կամ բոլոր բաժնետոմսերի անվանատեր լինելու փաստը:

Հոդված 96.2. Անվանատիրոջ՝ բարեխիղճ գործելու պարտականությունը

1. Բաժնետիրոջ անունից սույն օրենքի 96.1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունները կատարելիս անվանատերը պարտավոր է գործել ողջամիտ եւ բարեխիղճ` ելնելով բաժնետիրոջ շահերից, բաժնետիրոջ կողմից անվանատիրոջը տրված ցուցումներից եւ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներից:

2. Անվանատերը պատասխանատվություն է կրում բաժնետիրոջ առջեւ անվանատիրոջ գործողությունների կամ անգործության հետեւանքով բաժնետիրոջը պատճառված վնասների համար:

Հոդված 96.3. Ընկերության եւ բաժնետիրոջ միջեւ տեղեկությունների փոխանակումն անվանատերերի միջոցով

1. Այն դեպքում, երբ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում նշված է արժեթղթերի անվանատերը, ապա սույն օրենքի համաձայն՝ ընկերության կողմից բաժնետիրոջը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները, մասնավորապես` ծանուցումները, տեղեկացումները, քվեաթերթիկները, հաշվետվությունները, ընկերությունը տրամադրում է տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասում նշված անվանատիրոջը փոխանցելու պահից ընկերությունը համարվում է նշված տեղեկությունները բաժնետիրոջը փոխանցելու իր պարտականությունը կատարած:

3. Սույն օրենքի համաձայն՝ բաժնետիրոջ կողմից ընկերությանը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները բաժնետերն իրավունք ունի տրամադրելու տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջ միջոցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 3-րդ մասում նշված անվանատիրոջ կողմից ընկերությանը փոխանցելու պահից բաժնետերը համարվում է նշված տեղեկություններն ընկերությանը փոխանցելու իր պարտականությունը կատարած:

Հոդված 96.4. Ընկերության արժեթղթերից անվանատիրոջ միջոցով եկամուտներ վճարելը

1. Եթե ընկերության բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից հանդես է գալիս օտարերկրյա անվանատերը, ապա այդ բաժնետիրոջը (բաժնետերերին) ընկերության կողմից վճարման ենթակա գումարները ընկերությունը՝ բաժնետիրոջը (բաժնետերերին) փոխանցելու նպատակով, վճարում է տվյալ բաժնետիրոջը (բաժնետերերին) ներկայացնող օտարերկրյա անվանատիրոջ նշած բանկային հաշվին` իրականացնելով հարկային գործակալի պարտականությունները:

2. Օտարերկրյա անվանատերը պարտավոր է ընկերության կողմից ստացված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները փոխանցել բաժնետիրոջը՝ այդ օտարերկրյա անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ կնքված պայմանագրով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: