Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4581-05.03.2014,18.12.2015-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1014-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասը լրացնել «Օրենքով կարող են սահմանվել պայմանագիրը միակողմանի լուծելու այլ ժամկետներ:» նախադասությամբ.

բ) 3-րդ մասը «եթե» բառից հետո լրացնել «օրենքով կամ» բառերը.

գ) 10-րդ մասը «ուժով,» բառից հետո լրացնել ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: