Armenian ARMSCII Armenian
Կ-4581-05.03.2014,18.12.2015-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1014-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել «Օրենքով կարող են սահմանվել պայմանագիրը միակողմանի լուծելու այլ ժամկետներ:» նախադասությունով.

2) 3-րդ մասը «եթե» բառից հետո լրացնել «օրենքով կամ» բառերով.

3) 10-րդ մասը «ուժով,» բառից հետո լրացնել ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: