Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-918-11.12.2015,21.12.2015-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաեւ զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության եւ ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության եւ ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում։ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում, եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը» բառերով:

Հոդված 3. Օրենuգրքի 123-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «չափի խախտմամբ» բառերից հետո լրացնել «կամ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում» բառերով եւ «հիսնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«6. Սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվություն չկիրառելու հնարավորության մասին: Վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե վարչական իրավախախտում կատարած անձը նշված իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

7. Եթե, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն եւ կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց, որի մասին կազմվում է  համապատասխան արձանագրություն:»:

Հոդված 4. Օրենuգրքի 123.1-ին հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվություն չկիրառելու հնարավորության մասին: Վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե վարչական իրավախախտում կատարած անձը նշված իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

4. Եթե, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն եւ կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց, որի մասին կազմվում է  համապատասխան արձանագրություն:»:

Հոդված 5. Օրենuգրքի 123.4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացելու դեպքում վարչական պատասխանատվություն չկիրառելու հնարավորության մասին: Եթե իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո վարչական իրավախախտում կատարած անձը սահմանված տեղում փակցնում է տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը, լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում եւ վարչական պատասխանատվություն չի կիրառում:»:

Հոդված 6. Օրենuգրքի 123.5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.

«4.1. Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

4.2. Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով եւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի եւ տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենuգրքի 123.6-րդ հոդվածում `

1) առաջին մասում «Ընդհանուր օգտագործման» բառերից առաջ  լրացնել «1.» թիվը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն, այսինքն՝ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար ակնհայտ խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել կամ եթե դա անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով, ապա անձը համարվում է նախազգուշացված եւ լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:»։

Հոդված 8. Օրենuգրքի 124-րդ հոդվածում՝

1) 21-րդ մասից հանել «, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34-րդ եւ 35-րդ մասերով?

«34. Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն, այսինքն՝ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար ակնհայտ խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել կամ եթե դա անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով, ապա անձը համարվում է նախազգուշացված եւ լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:

35. Սույն հոդվածի 21-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն եւ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառվում, եթե կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցում մեկ րոպե ժամանակահատվածը եւ երթեւեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ չի ստեղծում։»:

Հոդված 9. Օրենսգրքի 126-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսունապատիկի» բառով.

2) 2-րդ մասում «հարյուրհիսունապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

3) 4-րդ մասում «հարյուրհիսունապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

4) 6-րդ մասում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկի» բառով.

5) 7-րդ մասում «երեքհարյուրհիսունապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրապատիկի» բառով.

6) 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

7) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն, նույնիսկ եթե արյան կամ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձի հետ առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո՝ մինչեւ սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ անձին սթափության վիճակի զննություն անցնելուց ազատելու որոշման ընդունումը, ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ օգտագործելու հետեւանք է:»:

Հոդված 10. Օրենuգրքի 128-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Վարչական պատասխանատվություն չի կիրառվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը:»:

Հոդված 11. Օրենuգրքի 224-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 2-րդ կետում «` ավագ տեսուչները, տեսուչները» բառերը փոխարինել «ծառայողները» բառով.

2) 2-րդ մասի 3-րդ կետում «ավագ տեսուչները, տեսուչները» բառերը փոխարինել «ծառայողները» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ 126» բառերը փոխարինել «, 126 եւ 129.2» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 283-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը.

2) 3-րդ մասի երրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը եւ  «լինելու փաստը» բառերից հետո լրացնել «կամ հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ գանգատարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ գանգատարկելու օրը» բառերը.

3) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով» բառերից հետո լրացնել «(եթե անձի հայտնած հասցեն տարբերվում է նրա հաշվառման հասցեից)» բառերով.

4) 4-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «անձը համարվում է պատշաճ ծանուցված» բառերը փոխարինել «որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, ում նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաեւ տուժողի կողմից, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ անձի կողմից:»:

Հոդված 15. Օրենսգրքի 287-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է գանգատարկվել նաեւ նույն էլեկտրոնային փոստով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 288-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում:»:

Հոդված 17. Օրենսգրքի 291-րդ հոդվածում «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով եւ «ԽՍՀՄ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված» բառերը փոխարինել «օրենքով այլ բան սահմանված չէ» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 293-րդ հոդվածում «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 305-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում» բառերը.

2) 4-րդ մասից հանել «, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ եւ 10-րդ մասերով.

«Եթե կատարողական վարույթն ավարտվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով եւ հարկադիր կատարման ներկայացված՝ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վեց ամիս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշման կայացումը կատարում է դրամական պարտավորությունները (այդ թվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող մասով):

Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործը քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից: Այդ դեպքում կայացվում է առանձին որոշում, որը հանձնվում է հասցեատիրոջը առձեռն կամ պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ:»:

Հոդված 20. Անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ին:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից, իսկ 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական ակտերի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 216.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկը կասեցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վեց ամիս ժամկետով։