Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը լրացնել նոր՝ «է» կետով՝ հետյալ բովանդակությամբ.
«է) նա ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:».
2) 4-րդ մասում ««ա» եւ «բ» կետերում» բառերը փոխարինել ««ա», «բ» եւ «է» կետերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ին: