Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «ժդ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժդ) տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում).»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «վիճակում» բառից հետո լրացնել «կամ հրաժարվում կամ որեւէ ձեւով խուսափում է սթափության վիճակի զննությունից» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.
«Հոդված 22.1. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումները, ցուցումները եւ սահմանափակումները
1. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է տրանսպորտային միջոցը շահագործելու համար:
2. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրվում է տրանսպորտային միջոցը հատուկ հարմարանքներով կահավորելու կամ վարորդի կողմից հատուկ հարմարանքների եւ (կամ) բժշկական արտադրանքներ օգտագործելու կամ տրանսպորտային միջոցի որոշակի կառուցվածքային բնութագրիչների առկայության պայմաններում:
3. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է որոշակի կարգի (ենթակարգի), նշանակության կամ կառուցվածքային բնութագրիչներով տրանսպորտային միջոցն անվտանգ շահագործելու համար:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.
«ը) ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո? մինչեւ սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «սահմանափակումներ» բառը փոխարինել «հակացուցումներ» բառով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ին: