Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1170-17.10.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումներն ու փոփոխությունը.

1) 2-րդ մասը «1-9-րդ» բառերից հետո լրացնել «եւ 11-րդ» բառերով.

2) 4-րդ մասում «11» թիվը փոխարինել «12» թվով:

Հոդված 2. Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «հաստատվում է» բառերից հետո լրացնել «խափանման միջոց կիրառելու կամ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: