Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`
«3. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում բարեգործության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. 4-րդ հոդվածի`
1. «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.
«կաբոտաժային փոխադրում` որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջեւ իրականացվող փոխադրում.»:
2. «չվացուցակ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«չվացուցակ` ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային եւ ներմարզային փոխադրումներում միջանկյալ կանգառների, ուղեւորների նստեցման համար ավտոբուսի մատուցման), տեղի եւ երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.»:
3. «երթուղային ավտոբուս» հասկացության «միայն սահմանված երթուղու» բառերը փոխարինել «տվյալ երթուղու սահմանված» բառերով:
4. «երթուղու սխեմա» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«երթուղու սխեմա` երթուղու սպասարկման փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների (միջպետական փոխադրումներում` սահմանային անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների մասին.»:
5. «ապրանքատրանսպորտային բեռնագիր» հասկացությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին ՍՄՌ (CMR)» կոնվենցիայի պահանջներին.»:
6. «ճանապարհային թերթիկ» հասկացության, «պետհամարանիշը» բառը փոխարինել «հաշվառման համարանիշը» բառերով, իսկ «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «(փաստացի կատարված երթերի մեկնման ժամերը)» բառերը:
7. «երթուղային թերթիկ» հասկացությունը հանել:
8. «ճանապարհային թերթիկ» հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.
«երթուղային ցանց` համապատասխան չվացուցակներով ու սխեմաներով միջպետական, միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղիների համակարգ.»:
9. «հավաքակայան» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«հավաքակայան` կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման եւ երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր եւ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) եւ վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետում «պետական» բառը հանել:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները եւ ավտոբուսները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները եւ վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության եւ վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի`
1. 1-ին մասի ամբողջ տեքստում «երթուղու սխեմայի» բառերից հետո լրացնել «(իսկ ներքաղաքային երթուղիներում` սահմանված ուղեգծով)» բառերը:
2. 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, եւ հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի`
1. 2-րդ մասում «Երեւանի» բառից առաջ լրացնել «Երեւան քաղաքում`» բառերը:
2. 3-րդ մասում «Մրցութային» բառից առաջ լրացնել «Միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների» բառերը:
3. 4-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման եւ իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի`
1. «ա» կետում «այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթից հետո իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ» բառերը հանել:
2. «բ» կետի «կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը հանել, իսկ «նշումի» բառից հետո լրացնել «կամ ճանապարհային թերթիկի» բառերը:
3. «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ. հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները եւ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները»:
4. «դ» կետից հետո լրացնել նոր դ.1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«դ.1. երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի»:
5. «ը» կետից հետո 2-րդ պարբերության «15 օրյա» բառերը փոխարինել «5-օրյա» բառերով, 3-րդ պարբերությունում ««գ» կետում» բառերը փոխարինել ««գ» եւ «դ.1» կետերում» բառերով, իսկ «խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի`
1. 2-րդ մասում «երթուղու սխեմայով» բառերը փոխարինել «երթուղու չվացուցակով եւ սխեմայով (բացառությամբ ներքաղաքային երթուղիների)» բառերով:
2. 4-րդ մասի «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն)» բառերով:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի`
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղեւորների նույն խմբին միայն նշանակման վայր փոխադրելու եւ դատարկ վերադառնալու, կամ դատարկ մեկնելու եւ նշանակման վայրից ուղեւորներ փոխադրելու, կամ դեպի նշանակման վայր եւ վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով: Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում վերադարձի ուղղությամբ կարող են փոխադրվել միայն այն խմբերը, որոնք նշանակման վայր են փոխադրվել տվյալ փոխադրողի կողմից: Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների ժամանակ թույլատրվում է սահմանված խմբից ավելի կամ այլ ուղեւորների փոխադրումը յուրաքանչյուր 10 ուղեւորի դեպքում ոչ ավել քան մեկ ուղեւոր:»:
2. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
3. 3-րդ կետի «եւ իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա» բառերը հանել:
4. 3-րդ մասից հետո լրացնել 3.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Հայաստանի Հանրապետությունից եւ դեպի Հայաստանի Հանրապետություն միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջեւ կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի եւ սույն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից եւ ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, դրանց վարորդների բուժզննումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, եւ դրա վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային միջոցի ճանապարհային թերթիկում: Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների յուրաքանչյուր երթի համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով: Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրման երթի իրականացման ամբողջ ընթացքում պետական տուրքի վճարման անդորագիրը պետք է գտնվի վարորդի մոտ:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի`
1. 5-րդ մասում «ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազային եւ կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման ու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները:» բառերը հանել:
2. 6-րդ մասում «Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «ընդհանուր օգտագործման նշանակությամբ» բառերը փոխարինել «ներքաղաքային կանոնավոր» բառով, իսկ «արգելվում է» բառից հետո լրացնել «, իսկ միջպետական, միջմարզային եւ ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ ուղեւորների նստեցման եւ իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար» բառերը:
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի`
1. 3-րդ մասում «եւ դպրոցականների» բառերը հանել, «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի եւ պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման եւ իջեցման ժամանակ կարգ պահպանի:»:
2. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Oրենքի 28-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի «ա», «գ», «դ», «ե» եւ «զ» կետերում «վերջին» բառը հանել:
Հոդված 15.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշման 2-րդ հավելվածի 31-րդ կետով սահմանված «Ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացում եւ արդիականացում» միջոցառման կատարման եւ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներում առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներն իրականացվում են «Տրանսպորտի մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք սակայն ամբողջովին չեն կարգավորում համակարգում առկա իրավահարաբերությունները: Բացի այդ, կանոնակարգված չի նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների (ուսանողական, պատվերով) ոլորտը, որտեղ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Ներկայումս տրանսպորտի բնագավառում իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ` ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերլուծության եւ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Օրենսդրական փաթեթով ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացման եւ արդիականացման նպատակով նախատեսվում է`
- բարձրացնել բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը:
- կատարելագործել միջմարզային (միջքաղաքային), ներմարզային եւ ներքաղաքային տրանսպորտային համակարգերի կառավարման գործընթացը, որը կմեծացնի նաեւ սոցիալական ծառայությունների հասանելիությունը եւ աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ նաեւ հաշմանդամների եւ այլ սակավաշարժուն խմբերի համար:
- կանոնակարգել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների գործունեությունը, սահմանել դրա իրականացման հստակ պահանջներ:
- հստակեցնել ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչական վերահսկողությունը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Օրենքի նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների օրենսդրական կարգավորման կատարելագործում, ոլորտների պետական վերահսկողության բարձրացում, ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ անվտանգության բարձրացում, տրանսպորտային ծառայությունների հասանելիության բարձրացում հաշմանդամների եւ այլ սակավաշարժուն խմբերի համար, ընդհանուր օգտագործման տրանսպորտի վերազինում, նորացում եւ արդիականացում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում:
Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների միջազգային փորձի ուսումասիրության արդյունքում պարզվել է հետեւյալը.
1. Եվրամիության երկրներում ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման: Միաժամանակ, նախատեսված են նաեւ փոխադրման տուրքեր, յուրաքանչյուր պետությունում իր օրենսդրությամբ սահմանված չափով:
2. Ռուսաստանի Դաշնությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա թույլտվությունների հիման վրա, տրանսպորտային միջոցի լիցենզիայի առկայության դեպքում: Տրանսպորտային միջոցի լիցենզիայի տուրքը կազմում է 191 ԱՄՆ դոլար:
3. Ուկրաինայի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար տրանսպորտային միջոցը պետք է ունենա լիցենզիա, իսկ վարորդի մոտ պետք է լինի ուղեւորների անվանացուցակը: Տրանսպորտային միջոցի լիցենզիայի տուրքը 30 օրվա համար կազմում է 66 ԱՄՆ դոլար:
4. Ղազախստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները լիցենզավորվող գործունեություն են:
5. Ղրղստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են թույլտվության (լիցենզիայի) հիման վրա, միաժամանակ վարորդի մոտ պետք է լինի լիազոր մարմնի պատասխանատու պաշտոնյայի կողմից հաստատված եւ կնքված ուղեւորների անվանացուցակը:
6. Վրաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են ուղեւորների անվանացուցակի հիման վրա: Քանի որ Հայաստանի Հանրապետությունում հստակ կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառը, ուստի անհավասար պայմաններ են ստեղծվում հայկական փոխադրողների համար, որոնց մուտքը Վրաստան գործող օրենսդրությամբ խիստ սահմանափակվում է, իսկ վրացական փոխադրողների համար դեպի ՀՀ ուղեւորափոխադրումներն իրականացվում են առավել դյուրացված ռեժիմով:
Օրենքի նախագծի 9-րդ հոդվածով միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումները կանոնակարգող դրույթները առավել կհստակեցնեն բնագավառը եւ հավասար պայմաններ կստեղծեն հայկական եւ այլ պետությունների փոխադրողների համար:
7. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական Տնտեսական միությանը անդամակցելով պարտավորություն է ստանձնել Եվրասիական Տնտեսական Միության եւ Մաքսային Միության անդամ պետությունների տրանսպորտային հսկողության մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ հանրապետությունում օգոստոս-սեպտեմբեր ամսիներին համակարգի ներդրման եւ ԵՏՄ-ի արտաքին սահմանին տրանսպորտային հսկողություն իրականացնող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման համար: Իսկ Հայաստանի Հանրապետությունում արտաքին սահմանին վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ են սահմանված ՀՀ տրանսպորտի եւ կապի ու ՀՀ ֆինանսների նախարարությունները, ուստի անհրաժեշտ է, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը նախապես տիրապետի հանրապետությունից իրականացվող միջպետական փոխադրումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը` ԵՏՄ անդամ-պետություների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններին եւ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային մարմնին տրամադրելու համար: Հակառակ դեպքում հայկական փոխադրողների կողմից միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների իրականացումը անհնար կլինի:
Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառը կանոնակարգելու, պետական վերահսկողություն սահմանելու եւ ԵՏՄ անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվել է միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթերի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացնելու վերաբերյալ դրույթ, որը հարցի իրավական կանոնակարգման առավել մեղմ մոտեցում է, քան այլ պետություններում կիրառվող օրենսդրական պահանջները: Դրույթի ընդունման դեպքում գործընթացի վերահսկողությունը չի կարող համարվել տոտալ, քանի որ այն վերահսկվելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի ու ՀՀ ֆինանսների նախարարությունների եւ ԵՏՄ անդամ-պետությունների լիազոր մարմինների կողմից:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
Եզրակացություն
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Հիմք ընդունելով վերոնշյալ օրենքների նախագծերին կից ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենքներն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքը եւ այն, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է պետական տուրք սահմանել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հաշվառման համար` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում:
Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով հստակ վիճակագրական տեղեկատվության բացակայությունը:
Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացման եւ արդիականացման հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունմամբ ակնկալվում է բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների օրենսդրական կարգավորման կատարելագործում, ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ անվտանգության բարձրացում, ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչական վերահսկողության հստակեցում:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: