Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-928-29.12.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` օրենք)  2-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`

«3. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում բարեգործության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բարեգործության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով:ե:

Հոդված 2. 4-րդ հոդվածի`

1. «ոչ կանոնավոր փոխադրում»հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.

«կաբոտաժային փոխադրում` որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջեւ իրականացվող փոխադրում.ե:

2. «չվացուցակ»հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«չվացուցակ` ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային եւ ներմարզային փոխադրումներում միջանկյալ կանգառների, ուղեւորների նստեցման համար ավտոբուսի մատուցման), տեղի եւ երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.ե:

3. «երթուղային ավտոբուս»հասկացության «միայն սահմանված երթուղու»բառերը փոխարինել «տվյալ երթուղու սահմանված»բառերով:

4. «երթուղու սխեմա»հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«երթուղու սխեմա` երթուղու սպասարկման փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների (միջպետական փոխադրումներում` սահմանային անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների մասին.ե:

5. «ապրանքատրանսպորտային բեռնագիր»հասկացությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին ՍՄՌ (CMR)»կոնվենցիայի պահանջներին.ե:

6. «ճանապարհային թերթիկ»հասկացության, «պետհամարանիշը»բառը փոխարինել «հաշվառման համարանիշը»բառերով, իսկ «ժամանակահատվածը»բառից հետո լրացնել «(փաստացի կատարված երթերի մեկնման ժամերը)»բառերը:

7. «երթուղային թերթիկ»հասկացությունը հանել:

8. «ճանապարհային թերթիկ»հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.

«երթուղային ցանց` համապատասխան չվացուցակներով ու սխեմաներով միջպետական, միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղիների համակարգ.ե:

9. «հավաքակայան»հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հավաքակայան` կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման եւ երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր եւ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) եւ վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում.ե:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է»կետում «պետական»բառը հանել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները եւ ավտոբուսները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին»համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները եւ վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության եւ վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:ե:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի`

1. 1-ին մասի ամբողջ տեքստում «երթուղու սխեմայի»բառերից հետո լրացնել «(իսկ ներքաղաքային երթուղիներում` սահմանված ուղեգծով)»բառերը:

2. 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, եւ հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում:ե:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «Երեւանի»բառից առաջ լրացնել «Երեւան քաղաքում`»բառերը:

2. 3-րդ մասում «Մրցութային»բառից առաջ լրացնել «Միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների»բառերը:

3. 4-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման եւ իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:ե:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի`

1. «ա»կետում «այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթից հետո իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ»բառերը հանել:

2. «բ»կետի «կամ դրան կից երթուղային թերթիկի»բառերը հանել, իսկ «նշումի»բառից հետո լրացնել «կամ ճանապարհային թերթիկի»բառերը:

3. «դ»կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ. հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները եւ վերջնակետի (սկզբնակետի) խախտումներըե:

4. «դ»կետից հետո լրացնել նոր դ.1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«դ.1. երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերիե:

5. «ը»կետից հետո 2-րդ պարբերության «15 օրյա»բառերը փոխարինել «5-օրյա»բառերով, 3-րդ պարբերությունում ««գ»կետում»բառերը փոխարինել ««գ»եւ «դ.1»կետերում»բառերով, իսկ «խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում»բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «երթուղու սխեմայով»բառերը փոխարինել «երթուղու չվացուցակով եւ սխեմայով (բացառությամբ ներքաղաքային երթուղիների)»բառերով:

2. 4-րդ մասի «պետավտոտեսչության մարմինների»բառերը փոխարինել «մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն)»բառերով:

Հոդված 9.  Օրենքի 16-րդ հոդվածի`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղեւորների նույն խմբին միայն նշանակման վայր փոխադրելու եւ դատարկ վերադառնալու, կամ դատարկ մեկնելու եւ նշանակման վայրից ուղեւորներ փոխադրելու, կամ դեպի նշանակման վայր եւ վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով: Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում վերադարձի ուղղությամբ կարող են փոխադրվել միայն այն խմբերը, որոնք նշանակման վայր են փոխադրվել տվյալ փոխադրողի կողմից: Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների ժամանակ թույլատրվում է սահմանված խմբից ավելի կամ այլ ուղեւորների փոխադրումը յուրաքանչյուր 10 ուղեւորի դեպքում ոչ ավել քան մեկ ուղեւոր:ե:

2. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

3. 3-րդ կետի «եւ իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա»բառերը հանել:

4. 3-րդ մասից հետո լրացնել 3.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Հայաստանի Հանրապետությունից եւ դեպի Հայաստանի Հանրապետություն միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջեւ կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի եւ սույն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից եւ ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, դրանց վարորդների բուժզննումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, եւ դրա վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային միջոցի ճանապարհային թերթիկում: Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների յուրաքանչյուր երթի համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով: Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրման երթի իրականացման ամբողջ ընթացքում պետական տուրքի վճարման անդորագիրը պետք է գտնվի վարորդի մոտ:ե:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի`

1. 5-րդ մասում «ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազային եւ կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման ու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները:»բառերը հանել:

2. 6-րդ մասում «Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաեւ»բառերը հանել, իսկ «ընդհանուր օգտագործման նշանակությամբ»բառերը փոխարինել «ներքաղաքային կանոնավոր»բառով, իսկ «արգելվում է»բառից հետո լրացնել «, իսկ միջպետական, միջմարզային եւ ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ ուղեւորների նստեցման եւ իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար»բառերը:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի`

1. 3-րդ մասում «եւ դպրոցականների»բառերը հանել, «պետավտոտեսչության մարմինների»բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության»բառերով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ»կետով.

«դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի եւ պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման եւ իջեցման ժամանակ կարգ պահպանի:ե:

2. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Oրենքի 28-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի «աե, «գե, «դե, «ե»եւ «զ»կետերում «վերջին»բառը հանել:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից։