Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի
4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 13-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել նոր 14-17-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ.
«14) ծառայություններ մատուցող՝ գույքի գնահատման ծառայություններ մատուցող օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխադարձության սկզբունքով կարող է մատուցել կամ մտադիր է մատուցել նման ծառայություններ Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ՝ այն գնահատման ծառայությունների, որոնց պատվիրատուն հանդիսանում է պետությունը կամ համայնքը.
15) ծառայություններ մատուցողների ռեեստր՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցողների ռեեստր, որը հանդիսանում է ծառայություններ մատուցողների բաց ցուցակ եւ վարվում է ծառայություններ մատուցողի հաշվառման երկրի (կամ հիմնադրման վայրի) լիազոր մարմնի կողմից.
16) Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր` ռեեստր, որը ներառում է տեղեկատվություն այն գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների վերաբերյալ, որոնք մատուցում կամ մտադիր են մատուցել գույքի գնահատման ծառայություններ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում, եւ որը վարվում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից.
17) Ռեցիպիենտ երկիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այն պետությունը, որի տարածքում Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառված գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների կողմից իրականացվում է գույքի գնահատման ծառայությունների մատուցում:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «ու» տառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «գնահատողին» բառից հետո լրացնել «եւ ծառայություններ մատուցողներին» բառերը:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ ծառայություններ մատուցողի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գնահատման կազմակերպության, գնահատողի եւ ծառայություններ մատուցողի իրավունքներն ու պարտականությունները»,
2) 1-ին մասի 3-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
3) 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ գործող որակավորման վկայականի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:»,
4) 2-րդ մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
5) 2-րդ մասը լրացնել նոր 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ լիազոր մարմնում հաշվառված լինելու հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:»,
6) 3-րդ մասի 9-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
7) 3-րդ մասը լրացնել նոր 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«10) Ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատողի մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմնին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետով նշված տեղեկատվությունը լիազոր մարմին յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցմանը՝ մինչեւ այդ տեղեկատվությունն ուղարկելը:»,
8) 4-րդ մասի 8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
9) 4-րդ մասը լրացնել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«9) Ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատման կազմակերպության մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմնին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետով նշված տեղեկատվությունը լիազոր մարմին յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցմանը՝ մինչեւ այդ տեղեկատվությունն ուղարկելը:»,
10) լրացնել նոր 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«5. Ծառայություններ մատուցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ իր հաշվառման (հիմնադրման) երկրի տարածքում ստացած թույլտվության (եթե այդպիսին առկա է), ինչպես նաեւ ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունում ստացած մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու եւ գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, այն պայմանով, որ այդ ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է իր հաշվառման (հիմնադրման) երկրի ծառայություններ մատուցողների ռեեստրում:»:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ ծառայություններ մատուցողի» բառերը:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գնահատման կազմակերպությանը, գնահատողին եւ ծառայություններ մատուցողին ներկայացվող սահմանափակումները»,
2) 1-ին մասում «եւ գնահատողն» բառերը փոխարինել «գնահատողը եւ ծառայություններ մատուցողն» բառերով:
Հոդված 7 . Օրենքի 23-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի 7-րդ կետում «եւ» տառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «գնահատողների» բառից հետո լրացնել «եւ ծառայություններ մատուցողների» բառերը,
2) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարին, ծառայություններ մատուցողներին, գնահատման կազմակերպության ղեկավարին, գնահատողին եւ ծառայություններ մատուցողին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն եւ գաղտնաբառ.»,
3) 2-րդ մասի 11-րդ կետում «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը,
4) լրացնել նոր 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում լիազոր մարմինը՝
1) ստեղծում եւ վարում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր.
2) ծառայություններ մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետությունում գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է՝ ծառայութններ մաուցողների հաշվառման (հիմնադրման) երկրի իրավասու մարմնին.
3) գնահատողներից, գնահատման կազմակերպություններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու մտադրության մասին տեղեկության հիման վրա, վերջիններիս վերաբերյալ տեղեկությունները ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում՝ այդ տեղեկատվությունը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
4) ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների գնահատման գործունեության վերաբերյալ շահագրգիռ անձից բողոք ստացվելու դեպքում այդ բողոքը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ռեցիպիենտ երկրի իրավասու մարմին.
5) գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում օրենսդրությունը խախտելու դեպքում, ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա, ապահովում է խախտումների եւ ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում, իսկ այնպիսի խախտումների դեպքում որոնց հիմքով նախատեսվում է գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցումը եւ (կամ) այդ իրավունքից զրկումը՝ Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառում է նաեւ գնահատողների, գնահատման կազմակերպությունների՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ տեղեկատվությունը.
6) գնահատողների եւ գնահատման կազմակերպությունների՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակման համար հիմքերի վերացման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում:»:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: