Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)` 1235-րդ հոդվածի 7-րդ մասի «կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից»բառերը հանել:
Հոդված 2. 136-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգիրք 137-րդ հոդվածի`
1. 4-րդ մասում «տրամվայով»բառը հանել, «քաղաքային եւ մերձքաղաքային»բառերը փոխարինել «ներքաղաքային»բառով, «հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով»բառերը փոխարինել «կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով)»բառերով, իսկ «սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով»բառերը փոխարինել «տվյալ երթուղում uահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով»բառերով:
2. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգիրքի 137.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
«Հոդված 137.1. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը
1. Առանց Հայաստանի Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջեւ կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով (բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի) կամ միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածում սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
4. Սույն հոդվածով նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:ե
Հոդված 5. Օրենսգիրքի 137.2-րդ հոդվածի 1-ից 12-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
«1. Ավտոբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի, եւ(կամ) երթուղու չվացուցակի, եւ(կամ) երթուղու uխեմայի (բացառությամբ ներքաղաքային երթուղիների), եւ(կամ) սպասարկող կազմակերպության անվանման եւ գտնվելու վայրի նշումով ցուցանակի, եւ(կամ) տեխնիկական կանոնակարգերի եւ ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին եւ ներքին կահավորմամբ շահագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատաuխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Հայաuտանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները,
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ներքաղաքային երթուղիներում՝ տասնապատիկի չափով:
5. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային եւ միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9. Սույն հոդվածում սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:ե:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 137.7-րդ եւ 137.8-րդ հոդվածներով.
«Հոդված 137.7 Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը
1. Առանց ուղեւորների անվանացուցակի ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը, կամ սահմանված խմբից ավելի կամ այլ ուղեւորների փոխադրումը (բացառությամբ յուրաքանչյուր 10 ուղեւորի դեպքում ոչ ավել քան մեկ ուղեւոր)`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատաuխան նշումների բացակայությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը առաջացնում է տուգանքի նշանակում`
Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան եւ (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով,
Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ եւ (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով,
Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան եւ (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,
Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ եւ (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով,
Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ (կամ) հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր`
ավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով,
միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածում սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
5. Սույն հոդվածով նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 137.8 Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման պահանջները խախտելը
1. Հայաստանի Հանրապետությունում առանց տախոգրաֆի կահավորված բեռնատար տրանսպորտային միջոցներով կամ ավտոբուսներով միջպետական փոխադրումներ իրականացնելը (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին»համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների), կամ առանց թվային տախոգրաֆի քարտի, եթե տրանսպորտային միջոցը կահավորված է թվային տախոգրաֆով (բացառությամբ քարտի կորստի, գողության, վնասվելու կամ անվավերության համար «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին»համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմնին դիմում ներկայացնելու դեպքում), կամ առանց քարտը թվային տախոգրաֆում տեղադրելու, կամ առանց «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին»համաձայնագրի պահանջներով սահմանված վարորդի աշխատանքի ռեժիմի պահպանման միջպետական փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածում սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
4. Սույն հոդվածով նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:ե
Հոդված 7. Օրենսգրքի 169-րդ հոդվածում «ենթակա գործունեությամբ զբաղվելը»բառերից հետո լրացնել «(բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման)»բառերը:
Հոդված 8. Օրենսգիրքի 24413-րդ հոդվածի 1-ին պարբերության «137.1-137.6»թվերը փոխարինել «137.1-137.8»թվերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից: