Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9282-29.12.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի`

1. 19-րդ հոդվածի 15.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15.4. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար`
 
 

- կազմակերպությունների եւ անհատ                           բազային տուրքի
ձեռնարկատերերի կողմից միջպետական,                  100-ապատիկի չափով
միջմարզային, ներմարզային,
ներքաղաքային երթուղու
(անկախ երթուղիների քանակից)
տարեկան սպասարկման համար

2. 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 49-րդ եւ 50-րդ կետերով.
 
 
«49.  միջպետական ոչ  կանոնավոր
       ուղեւորափոխադրումների 9-17 նստատեղ
       ունեցող տրանսպորտային միջոցներով
       մեկ երթ իրականացնելու համար՝

       դեպի Վրաստան                                              բազային տուրքի
                                                                              15-ապատիկի չափով

       դեպի այլ պետություններ                               բազային տուրքի
                                                                              50-ապատիկի չափով
 
 
 
 

       17-ից ավելի նստատեղ ունեցող
       տրանսպորտային միջոցներով
       մեկ երթ իրականացնելու համար՝

       դեպի Վրաստան                                             բազային տուրքի
                                                                              50-ապատիկի չափով

      դեպի այլ պետություններ                                բազային տուրքի
                                                                             150-ապատիկի չափով
 
 

50.  Հայաստանի Հանրապետության հետ
       տրանսպորտի բնագավառը կանոնակարգող
       միջազգային համաձայնագրեր չունեցող
       պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն
       եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում
       հաշվառված տրանսպորտային միջոցներով
       միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների
       մեկ երթ իրականացնելու համար

       9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային                           բազային տուրքի
       միջոցների համար                                                        100-ապատիկի չափով

       17-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային              բազային տուրքի
       միջոցների համար                                                        200-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից Երեւան քաղաքում ներքաղաքային երթուղու սպասարկման համար 2015 թվականի տարեկան պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունների վրա:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից։
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ  ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշման 2-րդ հավելվածի 31-րդ կետով սահմանված «Ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացում եւ արդիականացում» միջոցառման կատարման եւ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներում առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներն իրականացվում են «Տրանսպորտի մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք սակայն ամբողջովին չեն կարգավորում համակարգում առկա իրավահարաբերությունները: Բացի այդ, կանոնակարգված չի նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների (ուսանողական, պատվերով) ոլորտը, որտեղ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ներկայումս տրանսպորտի բնագավառում իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ` ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերլուծության եւ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Օրենսդրական փաթեթով ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացման եւ արդիականացման նպատակով նախատեսվում է`

- բարձրացնել բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը:

- կատարելագործել միջմարզային (միջքաղաքային), ներմարզային եւ ներքաղաքային տրանսպորտային համակարգերի կառավարման գործընթացը, որը կմեծացնի նաեւ սոցիալական ծառայությունների հասանելիությունը եւ աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ նաեւ հաշմանդամների եւ այլ սակավաշարժուն խմբերի համար:

- կանոնակարգել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների գործունեությունը, սահմանել դրա իրականացման հստակ պահանջներ:

- հստակեցնել ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչական վերահսկողությունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների օրենսդրական կարգավորման կատարելագործում, ոլորտների պետական վերահսկողության բարձրացում, ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ անվտանգության բարձրացում, տրանսպորտային ծառայությունների հասանելիության բարձրացում հաշմանդամների եւ այլ սակավաշարժուն խմբերի համար, ընդհանուր օգտագործման տրանսպորտի վերազինում, նորացում եւ արդիականացում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում:

Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների միջազգային փորձի ուսումասիրության արդյունքում պարզվել է հետեւյալը.

1. Եվրամիության երկրներում ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման: Միաժամանակ, նախատեսված են նաեւ փոխադրման տուրքեր, յուրաքանչյուր պետությունում իր օրենսդրությամբ սահմանված չափով:

2. Ռուսաստանի Դաշնությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա թույլտվությունների հիման վրա,  տրանսպորտային միջոցի լիցենզիայի առկայության դեպքում: Տրանսպորտային միջոցի լիցենզիայի տուրքը կազմում է 191 ԱՄՆ դոլար:

3. Ուկրաինայի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար   տրանսպորտային միջոցը պետք է ունենա լիցենզիա, իսկ վարորդի մոտ պետք է լինի ուղեւորների անվանացուցակը: Տրանսպորտային միջոցի լիցենզիայի տուրքը 30 օրվա համար կազմում է 66 ԱՄՆ դոլար:

4. Ղազախստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները լիցենզավորվող գործունեություն են:

5. Ղրղստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են թույլտվության (լիցենզիայի) հիման վրա, միաժամանակ վարորդի մոտ պետք է լինի լիազոր մարմնի պատասխանատու պաշտոնյայի կողմից հաստատված եւ կնքված ուղեւորների անվանացուցակը:

6. Վրաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են ուղեւորների անվանացուցակի հիման վրա: Քանի որ Հայաստանի Հանրապետությունում հստակ կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառը, ուստի անհավասար պայմաններ են ստեղծվում հայկական փոխադրողների համար, որոնց մուտքը Վրաստան գործող օրենսդրությամբ խիստ սահմանափակվում է, իսկ վրացական փոխադրողների համար դեպի ՀՀ ուղեւորափոխադրումներն իրականացվում են առավել դյուրացված ռեժիմով:

Օրենքի նախագծի 9-րդ հոդվածով միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումները կանոնակարգող դրույթները առավել կհստակեցնեն բնագավառը եւ հավասար պայմաններ կստեղծեն հայկական եւ այլ պետությունների փոխադրողների համար:

7. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական Տնտեսական միությանը անդամակցելով պարտավորություն է ստանձնել Եվրասիական Տնտեսական Միության եւ Մաքսային Միության անդամ պետությունների տրանսպորտային հսկողության մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ հանրապետությունում օգոստոս-սեպտեմբեր ամսիներին համակարգի ներդրման եւ ԵՏՄ-ի արտաքին սահմանին տրանսպորտային հսկողություն իրականացնող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման համար: Իսկ Հայաստանի Հանրապետությունում արտաքին սահմանին վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ են սահմանված ՀՀ տրանսպորտի եւ կապի ու ՀՀ ֆինանսների նախարարությունները, ուստի անհրաժեշտ է, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը նախապես տիրապետի հանրապետությունից իրականացվող միջպետական փոխադրումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը` ԵՏՄ անդամ-պետություների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններին եւ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային մարմնին տրամադրելու համար: Հակառակ դեպքում հայկական փոխադրողների կողմից միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների իրականացումը անհնար կլինի:

Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառը կանոնակարգելու, պետական վերահսկողություն սահմանելու եւ ԵՏՄ անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվել է միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթերի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացնելու վերաբերյալ դրույթ, որը հարցի իրավական կանոնակարգման առավել մեղմ մոտեցում է, քան այլ պետություններում կիրառվող օրենսդրական պահանջները: Դրույթի ընդունման դեպքում գործընթացի վերահսկողությունը չի կարող համարվել տոտալ, քանի որ այն վերահսկվելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի ու ՀՀ ֆինանսների նախարարությունների եւ ԵՏՄ անդամ-պետությունների լիազոր մարմինների կողմից:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Եզրակացություն

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հիմք ընդունելով վերոնշյալ օրենքների նախագծերին կից ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենքներն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքը եւ այն, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է պետական տուրք սահմանել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հաշվառման համար` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում:

Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով հստակ վիճակագրական տեղեկատվության բացակայությունը:

Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացման եւ արդիականացման հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունմամբ ակնկալվում է բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների օրենսդրական կարգավորման կատարելագործում, ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ անվտանգության բարձրացում, ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչական վերահսկողության հստակեցում:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: