Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝
1) 19-րդ հոդվածի երկրորդ 15.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15.4.1. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար՝
- կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու (անկախ երթուղիների քանակից) տարեկան սպասարկման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով». |
2) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 53-րդ եւ 54-րդ կետերով. |
|
«53. միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների 9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով մեկ երթ իրականացնելու համար՝ |
|
դեպի Վրաստան |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
դեպի այլ պետություններ | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
17-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով մեկ երթ իրականացնելու համար՝ |
|
դեպի Վրաստան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դեպի այլ պետություններ | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
54. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների մեկ երթ իրականացնելու համար՝ |
|
9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
17-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար | բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից Երեւան քաղաքում ներքաղաքային երթուղու սպասարկման համար 2015 թվականի տարեկան պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։