Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.4-րդ հոդվածի 4-րդ ենթակետում «գունագեղ քարերի» բառերից հետո լրացնել «բացառությամբ վանակատի (օբսիդիան)» բառերը:
Հոդված 2.
Օրենքի 19.4-րդ հոդվածի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1 ենթակետով.
«4.1 Վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: