Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-936-14.01.2016-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 13-րդ եւ 14-րդ կետերով.

«13) օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հաշվառման գրանցմատյան` օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան.

14) սերտիֆիկացման մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից հավատարմագրված կազմակերպություն»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «կողմից» բառով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «վարում է» բառից առաջ լրացնել «իր կողմից սահմանված կարգով» բառերով, իսկ սուբյեկտների բառից հետո լրացնել «հաշվառման« բառով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի ՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման մարմնի կողմից «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատի տրման միջոցով:»:

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի ՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության սերտիֆիկատի» բառերը.

2) 4-րդ մասի «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: