Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11894-13.11.2025-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին»  2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածը լրացնել նոր 2.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Դոնորը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բոնուսների  կիրառման կարգին համապատասխան, իրավունք ունի ստանալ ապահովագրավճարի բոնուսներ: Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում սահմանված բոնուսների կիրառման համար հիմք հանդիսացող արյան դոնորության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում եւ նորացում՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի՝

1) 11-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.

2) 11-րդ հոդվածի 2-րդ մասի  11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող  բնակչության խմբում անձ համարվող եւ երկու հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբում ներառված անձ համարվող եւ երկու միլիոն չորս հարյուր հազար մեկ Հայաստանի Հանրապետության դրամից ավելի ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում  սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից.

3) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, 12-րդ, կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի մեջ ներառված անձ համարվող եւ մինչեւ երկու միլիոն չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողների, ինչպես նաեւ 13-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցողների, որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից.

4) օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով սահմանված կարգավիճակն ունեցող բնակչության խմբերի (ընդ որում,  սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի համաձայն, փոխկապակցված անձանց համար՝ կամավոր կարգով՝ օրենքի համաձայն), որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից, բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով միայն ազդակիր բնակավայրի կարգավիճակ ունեցող բնակավայրում հաշվառում ունեցողների եւ նրանց փոխկապակցված անձանց,  որոնց համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, ազդակիր համայնքի Կառավարության կողմից սահմանված կարգով ընդունված բնապահպանական ծրագրով նախատեսելով ապահովագրավճարի վճարում տվյալ ազդակիր բնակավայրի ռեզիդենտների համար:

Հոդված 4. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ,  քան վեց ամսվա ընթացքում: