Հոդված 1. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ ժե1)-րդ կետով.
«ժե1) առողջության համընդհանուր ապահովագրավճարը.»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«13. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը՝ ներառյալ նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության հետ համաձայնեցված՝ հաստատված հիմնադրամի բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:»
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «շարունակել» բառից հետո լրացնել «առողջության համընդհանուր ապահովագրավճարների» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: