Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-118914-13.11.2025-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 23-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված բժշկական օգնության եւ սպասարկման լրացուցիչ ծառայություններ» բառերով.

2) 2-րդ մասում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված բժշկական օգնության եւ սպասարկման լրացուցիչ ծառայություններ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: