Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9386-21.01.2016-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 17. Զինված ուժերի, այլ զորքերի եւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հիդրոօդերեւութաբանական սպասարկումը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, այլ զորքերին եւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին հիդրոօդերեւութաբանական երեւույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված օտարերկրյա զինված ուժերին հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն մտցնելու դեպքում պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է լրիվ պատրաստականության եւ քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում ապահովում է սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում   լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

1. Անհրաժեշտությունը եւ կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակն ու առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՆԿ-229-Ն կարգադրությամբ հաստատվել է քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը: Հայեցակարգի իրականացումն ապահովելու նպատակով վերջին 3 տարիների ընթացքում մշակվել եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվել բազմաթիվ իրավական ակտերի նախագծեր: Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում ու Փրկարար ծառայությունում: Կանոնակարգվել են ապարատային միավորներ հանդիսացող ստորաբաժանումների խնդիրները եւ գործառույթները: Բարձրացվել է ապարատային եւ կառավարման խնդիրներ լուծող միավորների աշխատանքի օպերատիվությունն ու արդյունավետությունը, կատարվել է առավել օպտիմալ դերաբաշխում, ապահովվել է ստորաբաժանումների եւ աշխատակիցների կառավարելիության անընդհատությունն ու անխափանությունը:

Անհրաժեշտություն է առաջացել՝

- արդի պահանջներին համապատասխանեցնելու քաղաքացիական պաշտպանության ուժերի մաս հանդիսացող քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը, խնդիրները, դրանց ղեկավարման եւ կառավարման հարցերը:

- արդի պահանջներին համապատասխանեցնելու «Փրկարար ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներ (8.12.11թ. ՀՕ-305-Ն օրենքով կատարված փոփոխություններով հանվել էր «կրտսեր լեյտենանտ»կոչումը եւ անցած 5-ամյա ժամկետում ծառայությունից ազատվել են կամ ավելի բարձր կոչումներ են ստացել նախկին «կրտսեր լեյտենանտե-ները):

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է`

-քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեն մեկ ընդհանուր օղակում` մեկ մարմնի կառավարման եւ ղեկավարման ներքո, աշխատանքի արդյունավետությունը հասցնելով նոր մակարդակի, իսկ  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հնարավորույթուն կտրվի իր ուժերը եւ գործունեությունը կենտրոնացնել մեկ կարեւոր ու գլխադասային նպատակի` Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` ուշադրությունը եւ ուժերը չշեղել այդ նպատակից,

- կատարվող փոփոխություններին զուգընթաց փոփոխություններ կատարել ««Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքին առնչվող «Զենքի մասինե,  «Քաղաքացիական պաշտպանության մասինե, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասինե, «Պաշտպանության մասինե, ««Փրկարար ծառայության  մասին» եւ ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքներում,

- միաժամանակ «Փրկարար ծառայության  մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել արդի պահանջներին:

3. Բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների օպերատրվության եւ արդյունավետության բարձրացման, խնդիրների բաշխման, ստորաբաժանումների առավել արդյունավետ դերաբաշխման, կառավարելիության բարձրացման, ինչպես նաեւ պաշտպանության կազմակերպման ժամանակակից պահանջներին համապատասխանեցման քաղաքականություն:

4. Կարգավորման նպատակը  եւ բնույթը

Ներկայացվող նախագծով տրվող կարգավորվումների նպատակն է առավել բարձրացնել քաղաքացիական պաշտպանության ուժերի գործունեությունը` քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները ներառելով քաղաքացիական պաշտպանության լիազոր մարմնի կազմում:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման շնորհիվ` քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեն մեկ ընդհանուր օղակում` բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը, ներկայիս համակարգը կհամապատասխանեցվի պաշտպանության կազմակերպման արդի պահանջներին, միաժամանակ հարակից օրենքները կհամապատասխանեցվեն ներկայացվող կարգավորումներին:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) լիազոր մարմնի հայտով կամավոր փրկարարների՝ արտակարգ իրավիճակի վայր մեկ եւ ավելի օրերով մեկնելու դեպքում ձեւակերպվում է գործուղում, իսկ մեկ օրից պակաս ժամկետով մեկնելու դեպքում փրկարարի բացակայությունը հիմնական աշխատանքի վայրից համարվում է հարգելի:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ կամավոր փրկարարների մոտիվացիայի բարձրացման եւ փրկարարի աշխատանքի գրավչության մեծացման նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել, որ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամավոր փրկարարների համար իրենց աշխատատեղում ձեւակերպվում է գործուղում` ներկայումս սահմանված արձակուրդի փոխարեն, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկ եւ ավելի օրերով մեկնելու դեպքում կամավոր փրկարարների համար ձեւակերպվում է գործուղում, իսկ մեկ օրից պակաս ժամկետով մեկնելու դեպքում` փրկարարի բացակայությունը հիմնական աշխատանքի վայրից համարվում է հարգելի:

Նկատի ունենալով, որ գործուղում ձեւակերպելու դեպքում կամավոր փրկարարների գործատուների մոտ կառաջանա գործուղման գծով լրացուցիչ ծախսեր կատարելու պարտավորություն, որոնք ՀՀ կառավարության կողմից սահմանված չափերը չգերազանցելու դեպքում շահութահարկով հարկման նպատակով համարվում են համախառն եկամտից նվազեցվող ծախսեր, իսկ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարության կողմից սահմանված սահմանաչափերը չգերազանցող չափով վճարվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ եւ չեն հարկվում եկամտային հարկով` գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, որի չափը հստակ գնահատել հնարավոր չէ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության, որի կոնկրետ չափը որոշել հնարավոր չէ` համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Եզրակացություն

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության  գնահատման

«Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների  եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից`  դրական ազդեցություն: