Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-118920-13.11.2025-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի 2.1-րդ հոդվածում՝ «լուծման վերաբերյալ գործերով» բառերից հետո լրացնել «, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի իմաստով ապահովագրված անձի միջեւ հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից բխող մասնավոր բնույթի վեճերից բխող գործերով» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ,  քան վեց ամսվա ընթացքում: