Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-118922-13.11.2025-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, հիմնադրամի կանոնադրության, հիմնադրամի եւ հիմնադրամի կառավարման մարմինների ձեւավորման,  իրավունքների եւ պարտականությունների,  ծախսերի, սնանկ ճանաչվելու, լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: