Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-944-09.02.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ սեփականատիրոջ անչափահաս երեխայի/ների/   սեփականության  կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանի, շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների՝ ներառյալ ալիմենտի, կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, եւ այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով»։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը յուրաքանչյուր քաղաքացու համար բնակարանի անձեռնմխելիության իրավունք է երաշխավորում։ Այս իրավունքն այսօր չի գործում անչափահաս (այդ թվում փոքրահասակ) քաղաքացիների պարագայում։ Նրանց համաձայնությամբ կամ առանց համաձայնության սեփականության կամ օգտագորթման իրավունքմվ ծանրաբեռնված բնակարանները դրանց չափահաս բնակիչների (սեփականատերերի) կողմից գրավադրվում են բանկերին կամ ֆինանսական այլ հաստատություններին։  Հաճախ, գրավատուների կողմից վարկերի կամ ներգրաված դրամական միջոցների չվերադարձման պարագայում, գրավառուները բռնագրավում են գրավադրած բնակարանը։ Արդյունքում խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու  սահմանադրական իրավունքը։ Շատ երկրներում (այդ թվում հետխորհրդային) արգելվում է գրավադրման դիմաց բնակարանների բռնագրավումն ու իրացումը բանկերի կողմից։