Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի 3-րդ մասում «ընթացակարգ է» բառերից հետո լրացնել «կամ ստուգում իրականացնող մարմնի կողմից ստուգման արդյունքում տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգ է» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ (կամ) բնապահպանական պետական տեսչական մարմինների» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների եւ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից իրականացվող ստուգումների» բառերը:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված» բառերից հետո լրացնել «պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կողմից իրականացվող ստուգումների» բառերը, հանել «ինչպես նաեւ» բառերը ու լրացնել «եւ» բառը: