Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 117-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ մասով.
«8. Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց կամ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարությունը հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է պաշտոնի նշանակված դատավորի վերաբերյալ բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը, թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ նաեւ այդ առարկությունները: Սույն կարգավորումը տարածվում է նաեւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու դեպքերի վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: